Tuesday, 28 03 2023
01:00
Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքող ցուցարարներն արգելափակել են Լուվրի մուտքը
Սա անհարգալից վերաբերմունք է ՀՀ անկախության, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության նկատմամբ
00:45
ԱՄՆ-ն վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությանը
Ձեր հետ տարեք նաև ձեր մեդալները, կեղծ ու պաթոսային հայրենասիրությունը. Ստյոպա Սաֆարյանը՝ Էրիկ Իսրայելյանին
Աշոցքում ձյուն է տեղում․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
ՍԴ-ն հրապարակել է Հռոմի ստատուտը ՀՀ Սահմանադրությանը համապատասխան լինելու որոշումը
Թուրքիայի հարավ-արևելքում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Կարևորվել է Երևանի և Տարտուի միջև հաստատվող գործակցությունը
23:30
Գերմանական Լեոպարդ-2 տանկերը հասել են Ուկրաինա
Հանրային քննարկման է ներկայացվել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը
23:00
Քաբուլում ահաբեկչության հետևում կանգնած են ԻՊ-ի զինյալները. «Թալիբան»-ի ներկայացուցիչ
22:45
Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում
ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ է նշանակվել
ՀՀ դեսպանը և Միխայիլ Գալուզինը քննարկել են միջգերատեսչական խորհրդակցությունների ծրագրերը
Պետք է կարողանալ ՌԴ-ի հետ կարգավորել բարդ հարաբերությունները և ստանալ մի քանի հարցի հստակ պատասխան
ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշևի հայտարարությունները. ամփոփ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով
Հայհոյանք, քաշքշոց. Պարեկները տուժող են ճանաչվել և հարցաքննվե
21:48
Լեհաստանում ռուս լրտեսի են ձերբակալել
Մերժվածներին կրկին մերժում են, բայց անհանգստացնող է նաև ՔՊ-ին ընտրելը
Խանդանյանը Չեխիայի ԱԳՆ պատվիրակությանը ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը
Զոհ՝ Երասխում․ մահվան հետ ասոցացվող մեդալներ
Մոսկվան անընդունելի է համարում Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը
Պարտությունն ինձ վրա ազդել է, ես իմ կյանքում քիչ եմ պարտվել. Պետրակով
Ֆրանսիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սենատում քրդական կազմավորումների անդամներին պարգևատրելու համար
Երևանի սուվերեն վարքագծից է կախված` ինչպես պաշտպանել Հայաստանին ու Արցախին
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ է նշանակվել Վահագն Գրիգորյանը
Անկարա-Բաքու համաձայնեցված գործողություններ․ ռուսները կրակում են սեփական ոտքին
21:10
Ուկրաինայի վերականգնումը սերուդների հարց է

Փաշինյանի Մոսկվա զանգից հետո Լավրովը զանգահարել է Բաքու. մեծ խաղի մեծ թափը

Ռուսաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ, որի ընթացքում հայտնել է Միրզոյան-Բայրամով հանդիպում կազմակերպելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագիծ քննարկելու Մոսկվայի պատրաստակամության մասին: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակն ու կարգավորման ուղիները: Թե այդ առնչությամբ ինչ են քննարկել Լավրովն ու Բայրամովը, մանրամասներ հայտնի չեն, սակայն ՌԴ արտգործնախարարը օրեր առաջ հայտարարել էր, թե կա Ադրբեջանի ու Արցախի ներկայացուցիչների միջև շփում և հարցերը «մոտ օրերս» կկարգավորվի: Մինչդեռ, հարցը ոչ միայն կարգավորված չէ, այլ ավելին՝ Ադրբեջանը թույլ չի տալիս նույնիսկ նորոգել Հայաստանից Արցախ գնացող էլեկտրագիծը, և ժամանակ առ ժամանակ «խաղում» է նաև գազատարի փականի հետ: Իհարկե պետք է նկատել, որ Ադրբեջանի վրա չի ազդում նաև միջազգային որևէ կոչ կամ հորդոր, որ հղում են Արևմուտքի երկրները և կազմակերպությունները: Այստեղ թերևս պատճառներից մեկը հենց այն մրցակցությունն է, որ կա Արևմուտքի և Ռուսաստանի միջև, որից էլ փորձում է օգտվել Ադրբեջանն ու «խաղալ»:

Ի վերջո, խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների առաջարկ-ջանք գործադրում է նաև ԱՄՆ-ը, հայտարարելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է բանակցությամբ կարգավորեն խնդիրները, այդ թվում Լաչինի հարցը: Հայաստանը հրաժարվում է բանակցել Լաչինի թեմայի շուրջ, ասելով, որ այդտեղ չկա բանակցելու հարց, քանի որ կա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի միարժեք պարտավորություն, իսկ միջանցքն էլ Ռուսաստանի վերահսկողության ներքո է և Ռուսաստանն էլ պարտավոր է արդյունավետ իրացնել իր վերահսկողությունը: Միևնույն ժամանակ, Երևանը չմասնակցեց նաև դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ծրագրված արտգործնախարարական եռակողմ հանդիպմանը, ասելով, որ իր համար առաջնահերթ է Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ աշխատանքը, առանց որի հնարավոր չէ քննարկել խաղաղության պայմանագիր:

Չնայած դրան, միջանցքը դրանից հետո էլ արդեն ավելի քան մեկ ամիս փակ է, ինչը փաստորեն նշանակում է, որ միջանցքի բացման ուղղությամբ աշխատանքը արդյունավետ չէ: Երևանը պատրա՞ստ է այս անգամ գնալ Մոսկվայի միջնորդությամբ բանակցության, եթե Լավրովը կազմակերպի: Լավրովի այդ հայտարարությունը Բայրամովի հետ զրույցում համաձայնեցվա՞ծ  էր Հայաստանի հետ: Ուշադրության է արժանի այն, որ Լավրով-Բայրամով հեռախոսազրույցը տեղի է ունեցել նույն օրը, երբ Հայաստանի նախաձեռնությամբ խոսել են Փաշինյանն ու Պուտինը: Ընդ որում, ժամանակագրական առումով Լավրով-Բայրամով հեռախոսազրույցի մասին տեղեկատվությունը ՌԴ ԱԳՆ կայքում հրապպարակվել է Կրեմլի կայքում Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի մասին տեղեկության հրապարակումից ուղիղ երեք ժամ անց:

Նշանակու՞մ է դա, որ Լավրով-Բայրամով հեռախոսազրույցը բխել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից: Հնարավոր չէ միարժեք ասել որևէ բան, հատկապես եթե հաշվի առնենք այն, ինչ արձանագրել էի նախորդ հրապարակման մեջ: Մասնավորապես, Մոսկվա-Երևան բարձր մակարդակի շփումը տեղի է ունենում Իրանի շուրջ զարգացումների ֆոնին, ինչպես նաև Եգիպտոսի նախագահի Ադրբեջան և Հայաստան այցերից հետո: Առավել ևս, որ դրան էլ հաջորդում է Եգիպտոսի արտգործնախարարի այցը Մոսկվա, որին Բայրամովի հետ հեռախոսազրույցի օրը ընդունել էր ՌԴ արտգործնախարարը: Իսկ Եգիպտոսի նախագահը Երևանում հայտարարել էր, որ Կահիրեն պատրաստ է լինել չեզոք միջնորդ արցախյան հարցում, եթե դա ընդունելի լինի կողմերի համար: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչ կանի Միացյալ Նահանգները, որը ևս հայտարարում է իր միջնորդական հանձնառության հարցում հաստատակամության մասին: Հատկանշական է, որ Եգիպտոսի հետ անցնող օրերին շփվել է նաև Վաշինգտոնը: Պետքարտուղար Բլինքենը Կահիրեից է սկսել իր մերձավորարևելյան այցը հունվարի 29-ին, որտեղ հանդիպել է Կովկասից վերադարձած նախագահ Սիսիին, իսկ Եգիպտոսի արտգործնախարարն էլ դրանից հետո է մեկնել Մոսկվա: Մեծ խաղը անկասկած ծավալվում է ավելի ու ավելի մեծ թափով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում