
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Վահան Նարիբեկյանը առաջիկայում կազատվի ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Իշխանության որոշ շրջանակներին հայտնի է դարձել, որ Ազգային Ժողովին կցված մեքենաների պետական համարանիշները ԱԺ աշխատակազմի ղեկավարը՝ Վահան Նարիբեկյանը տրամադրել է իր ազգականներին ու մտերիմներին՝ դրանով իսկ չարաշահելով իր իսկ աշխատանքային լիազորությունները։
Նիկոլ Փաշինյանն անձամբ հրահանգել է րոպե առաջ աշխատանքից ազատել Վահան Նարիբեկյանին։ Մեր աղբյուրի պնդմամբ Փաշինյանը հանձնարարել է նաև քննության առնել Վահան Նարիբեկյանի գործունեությունը ու ջրի երես հանել նրա հետ կապված բոլոր կոռուպցիոն դրսևորումները։