Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «CNN»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է քննարկել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում միջնորդ դառնալու առաջարկը, եթե այն ստացվի երկու պատերազմող կողմերից, ինչպես նաև ԱՄՆ-ից:
Նեթանյահուն հավելել է, որ «չի պարտադրում իր թեկնածությունը», և որ նման բանակցությունները պետք է տեղի ունենան «ճիշտ ժամանակին և ճիշտ հանգամանքներում»: