Monday, 20 03 2023
14:30
Միջադեպ ադրբեջանցի ըմբիշի հետ. ՀՀ-ի հավաքականն ամփոփեց Եվրոպայի առաջնությունը
Պետրակովի վերջնական ցուցակը․ Ովքեր չկան հավաքականում
Ալեքսանդր Պետրակովը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին
Թուրքիայի հետ խաղը չպետք է քաղաքականացվի, բոլոր ֆուտբոլիստներն էլ իրենց պատմությունը գիտեն. մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը մերժել է Ալեքսանդր Պետրակովի՝ իր հետ կապվելու բոլոր փորձերը
12:40
Ադրբեջանի հավաքականը հնարավոր է մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը
Պետրակովը հրապարակել է Հայաստանի հավաքականի վերջնական կազմը
12:30
Երևանում կբարձրացվի՞ Ադրբեջանի դրոշը
13:10
Ուղիղ․ Արայիկ Հարությունյանի ասուլիսը՝ ՀՀ-ում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ
Խնդիր №1. Հայաստանի հավաքականը կունենա՞ նոր դարպասապահ
Ուշագրավ փաստեր Հրանտ-Լեոն Ռանոսի մասին․ Տեղաշարժեր Հայաստանի հավաքականում
Պաշտոնական. Մյունխենի «Բավարիայի» հարձակվողը` Հայաստանի հավաքականում
350 դոլա՞ր․ Որքան մարդ զրկվեց Հայաստան-Թուրքիա հանդիպումը դիտելուց
Ինչ է փոխանցել Խոակին Կապառոսը Ալեքսանդր Պետրակովին
Տիկնիզյանի որոշման արժեքը․ Ով է հաջորդը․․․
Պետրակովի ցուցակը․ Ռեֆորմներ Հայաստանի հավաքականում
Եվս մեկ նորեկ Հայաստանի հավաքականում․ Ով է Գեորգի Հարությունյանը
«Անառակ որդու» գալուստը․ Ով է Նաիր Տիկնիզյանը
Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների ցանկը
14:19
Արթուր Դավթյանն արդեն հաղթողի հոգեբանություն ունի
Նաիր Տիկնիզյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում
12:45
Մարմնամարզության աշխարհի առաջնությունից ինչ արդյունքներով է վերադարձել ՀՀ հավաքականը. ամփոփում
ՀՖՖ-ի «ֆինտն» ու ՈւԵՖԱ-ի հատուկ որոշումը Հայաստան-Թուրքիա խաղին ընդառաջ
Մխիթարյանը՝ խնդիրների մասին․ ՀՖՖ-ն արե՞լ է ամեն ինչ
«Բեյ բեգի» վիճակ ազգային թիմում․ Ով է պաշտպանելու դարպասը Թուրքիայի դեմ խաղում
Մխիթարյանի որոշումից մեկ տարի անց․ Վերադարձը կկայանա՞
12:15
Օլիմպիական չեմպիոնները Հայաստանի հավաքականո՞ւմ․ Որոշման արժեքը
Սպերցյանի ֆանտաստիկ գոլը․ Հայ ֆուտբոլիստի երազանքն իրականություն չի դառնա․․․
Հայաստանի հավաքականի պոտենցիալը․ Ինչ խնդիր է դրված Պետրակովի առաջ
10:53
FIFA The Best. 2022 թվականի խորհրդանշական հավաքականը

Լևոն Արոնյանի, Գաբրիել Սարգսյանի, Հայկ Մարտիրոսյանի դիրքը ՖԻԴԵ-ի աղյուսակում

Այսօր ՖԻԴԵ-ի հրապարակած վարկանիշային աղյուսակում տեղի են ունեցել էական տեղաշարժեր։ Խոսքը վերաբերվում է հատկապես հայաստանցի շախմատիստներին։,Նախորդ տարվա հուլիսին Հնդկաստանում տեղի ունեցած Համաշխարհային օլիմպիադայում մեր հավաքականի փայլուն ելույթից հետո հայաստանցի շախմատիստները զգալի վերելք էին գրանցել ։ Հայաստանի հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանի անհատական վարկանիշը ավելացել էր միանգամից 13․4 նիշով կազմելով 2711․4 է։ Այս վերելքի շնորհիվ Սարգսյանը դասակարգման աղյուսակում կառաջադիմել էր միանգամից 8 աստիճանով հանգրվանելով 32-րդ հորիզոնականում։ Հիշեցնենք, որ Գաբրիել Սարգսյանը 2022 թվականի ապրիլի սկզբին նվաճել էր Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը։Մինչ այդ մեր շախմատիստը 2681 անհատակ գործակցով գտվում էր 58-րդ հորիզոնականում։ Փայլուն մրցելույթից հետո Գաբրիել Սարգսյանի անհատական գործակիցն այն ժամանակ ավելացել էր 13․1-ով, ինչի արդյունքում հայ գրոսմայստերը լուրջ վերելք էր գրանցել դասակարգման աղյուսակում։ Մասնավորապես, Հայաստանի հավաքականը առաջատարը նախորդ տարվա մայիսին առաջադիմել էր միանգամից 14 կետով հանգրվանելով 44-րդ հորիզոնականում։ Վերջին ամիսների ընթացքում Գաբրիել Սարգսյանի անհատական գործակիցը նվազել է մոտ 13 նիշով և հիմա 2699 է։

Ներկայում Հայաստանի հավաքականի առաջատարը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 41-րդն է։ Դասակարգման աղյուսակում աննախադեպ անկում է ապրել հայկական շախմատի նախկին առաջատար Լևոն Արոնյանը։ Նախորդ տարվա ապրիլի 1-ին ՖԻԴԵ-ի հրապարակած դասակարգման աղյուսակում Արոնյանը 2785 անհատական գործակցով 4-րդ հորիզոնականում էր։ Շրջանցելով ԱՄՆ-ը ներկայացնող մեկ այլ գրոսմայստերի Ֆաբիանո Կարուանային, Արոնյանը դարձել էր այս երկրի հավաքականի առաջին համարը։ Այս դիրքում սակայն Արոնյանը երկար չմնաց։ Արդեն մայիսին Արոնյանի անհատական գործակիցը նվազել էր 19․6-ով։ Մայիսի 1-ի դասակարգման աղյուսակում Լևոն Արոնյանը 9-րդ հորիզոնականում էր։ Եվ ահա, 2023 թվականի հունվարին արդեն 2735 գործակցով Լևոն Արոնյանը միայն 17-րդ է։ Նախորդ ամսվա համեմատ Արոնյանի գորակիցն ավելացել է մեկ նիշով։ Այս պահին ևս մեր հավաքականի երբեմնի առաջատարը 17-րդն է։ Նախօրեին Նիդեռլանդների Վեյկ Ան Զեե քաղաքում ավարտված Tata Steel Masters մրցաշարում Արոնյանը 6․5 միավորով բավարարվել էր 7-րդ հորիզոնականով։ Ի դեպ, այս մրցաշարում հայ շախմատիստը տարել էր ընդամենը մեկ հաղթանակ։ Եթե անհաջող ելույթների շարքը չընդհատվի ապա Արոնյանը մոտ ապագայում դուրս կմղվի շախմատային էլիտայից։ Այս պահին Արոնյանը Հայաստանի հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանին գերազանցում է 37 նիշով։ Կա հավանականություն, որ այս տարի մեր առաջատարը անհատական գործակցով կգերազանցի Արոնյանին։ ՖԻԴԵ-ի Դասակարգման աղյուսակում այսօր Լևոն Արոնյանին գերազանցում են ամերիկացիներ Դոմինգեսրը, Ուեսլի Սոն Հիկարու Նակամուրան և վերջապես Ֆաբիանո Կարաունան։ Վերջինս վաստակելով 8․5 միավոր անցյալ տարի ԱՄՆ-ի առաջնությունում նվաճել էր չեմպիոնի կոչումը։

Հիշեցնենք, որ Արոնյանը Համաշխարհային օլիմպիադայում ելույթ ունեցավ ԱՄՆ-ի հավաքականի կազմում աչքի ընկնելով անկայուն ելույթով։ Ինչևէ, ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջին տասնյակում են համապատախանաբար նորվեգացի Մագնուս Կարլսենը, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, չինացի Դին Լիրենը, , Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջան, հոլանդացի Անիշ Գիրին, ամերիկացիներ Հիկարու Նակամուրան ու Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն, հնդիկ Վիշի Անանդը եւ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը։ Բացի Գարբրել Սարգսյանի Հայաստանը ՖԻԴԵ-ի դասկարգման աղյուսակում ունի ևս մեկ ներկայացուցիչ։22-ամյա Հայկ Մարտիրոսյանը 2686 գործակցով 51-րդ հորիզոնականում է։ Նախորդ ամսվա համեմատ երիտասարդ գորսմայստերն առաջադիմել է միանգամից 6 աստիճանով։ Նշենք, որ 5 ամիս առաջ Մարտիրոսյանը 2666 գործակցով միայն 81-րդն էր։ Վերջին շրջանում Մարտիրոսյանի գրանցած արդյունքը կարելի է որակել փայլուն։

2022 դեկտեմբերի Մարտիրոսյանը դարձավ բլից շախմատի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ ՖԻԴԵ-ի կանանց դասկարգման աղյուսակում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ։ Մեր հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը 35-րդն է, Մարիամ Լիլիթ Մկրտչյանը՝ 68-րդը, իսկ Աննա Սարգսյանն այս պահին 73-րդն է։ Մինչև 18 տարեկանների աշխարհի և Եվրոպայի չեմպոին Մարիամ Մկրտչյանը աղջիկների վարկանիշային աղյուսակում 12-րդն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում