
Radar.am-ը գրում է, որ «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել։ Հակահրդեհային կանոնների խախտման պատճառաբանությամբ, այսօրվանից կասեցվել է «Մալաթիա» տոնավաճառի աշխատանքը։ Տեսչական մարմինը տոնավաճառի ներսում ստուգումներ է իրականացնում։
«Մալաթիայի» աշխատողները տոնավաճառի մուտքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում՝ հայտարարելով․ որ հացի խնդիր է դա, և տոնավաճառը փակելով, իրենք զրկվում են օրվա ապրուստը հոգալու հնարավորությունից։
Մի խումբ աշխատակիցներ պատրասվում են հանդիպել ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարության հետ։