Այս դժվար օրերին Երուսաղեմի հայ համայնքը միասնական է. պետք է դիմադրենք: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Երուսաղեմում հասարակական գործիչ Սեդրակ Պալյանը:
Նրա խոսքով` Երուսաղեմի հայ համայնքի համար ծանր օրեր են. «Հայ համայնքի վանքի պատերին ծայրահեղ հրեաները պատերին գրաֆիտով փչել են` «Մահ հայերին», «մահ քրիստոնյաներին»: Ծայրահեղ հրեաները փորձում են վանքի պատերից խաչը և դրոշը իջեցնել»: