TikTok-ի գործադիր տնօրեն Շոու Զի Չյուն մարտի 23-ին ցուցմունք կտա ԱՄՆ ներկայացուցիչների պալատի էներգետիկայի և առևտրի հանձնաժողովում․ «Խնդիրը հավելվածի անվտանգության և գաղտնիության պրակտիկայի և Չինաստանի հետ կապերի մասին իր մայր ընկերության՝ «ByteDance»-ին է վերաբերում»,-այտարարել է ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի նախագահը:
ԱՄՆ օրենսդիրները տարեվերջյան օրենսդրական փաթեթում որոշել են արգելել TikTok-ը պետական սարքավորումների վրա՝ վկայակոչելով անվտանգության շուրջ մտավախությունները: