Monday, 20 03 2023
Հայաստանը կարևորում է Թունիսի հետ համագործակցության ակտիվացումը. Վահագն Խաչատուրյան
Հայաստանում մեկ ամսում արտադրվել է 2,4 մլն հատ սիգարետ
Նախորդ տարի շինարարության ընդհանուր ծավալը կազմել է 541 մլրդ դրամ. Վահան Քերոբյան
Բելգիահայ տղամարդը դանակի հարվածներով սպանել է 28-ամյա դստերը
Գիտամեթոդական խորհրդի երկրորդ նիստում քննարկվել են 7 էսքիզային նախագծեր. ԿԳՄՍՆ
Հայաստանը հետ չի կանգնի Հռոմի ստատուտի վավերացումից, բայց հիմա ավելի դժվար կլինի
15:21
Կանադան ԱՄՆ-ին, Ճապոնիային և Հարավային Կորեային կոչ է արել նոր դաշինք ստեղծել Ռուսաստանի և Չինաստանի դեմ
15:18
Եղանակը աշխարհում – Մարտ 21, 2023
15:15
Ուկրաինան կունենա մեծ հակահարձակման միայն մեկ հնարավորություն
Սեդա Սաֆարյանին պիտակավորում եք․ նա այս քննարկումից ավելի շահեց․ Վիգեն Խաչատրյան
15:12
Ճապոնիայի վարչապետը սկսել Է իր այցը Հնդկաստան
Հայաստանը պետք է ուլտիմատում ներկայացնի Ռուսաստանին
15:09
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահ Ասադի և այլ պաշտոնյաների նկատմամբ
Չեմ նայել, բայց գիրքը կարդացել եմ․ թատերականի ռեկտորը՝ «Որբանոց» գրքի մոտիվներով ներկայացումն արգելելու մասին
15:02
Ներխուժում Լոնդոնում Հնդկաստանի դեսպանատան տարածք. Նյու Դելին բողոք Է հայտնել Մեծ Բրիտանիային
Լաչինի միջանցքի հարցի հեռանկարը ՄԱԿ ԱԽ-ում. բարդ և աշխատատար ճանապարհ
14:55
Ցզինպինի օդանավին 10.000 մարդ է հետևում
Ցավոք, եռակողմ հայտարարությունում համարյա կետ չկա, որ Ադրբեջանը խախտած չլինի. Միրզոյանը՝ Լավրովին
Նախագահն աչալրջորեն հետևում է դատաիրավական համակարգում ընթացող բարեփոխումներին
Ցենզուրա չի կարելի սահմանել, «բ*զը» գրական հապավում է․ Թատերականի ուսանողները դասադուլ են անում
Խաշթառակում հարազատների կողմից բռնության ենթարկված 5 անչափահաս երեխաների նկատմամբ հատուկ պաշտպանական միջոց է կիրառվել
«Բ**ի տղա» արտահայտությունը դարձել է ներկայացումն արգելելու պատճառ, սա միջնադար է․ Ծատուրյան
Էջմիածնում չգործող հյուրանոցի առաջին հարկում 29-ամյա կնոջ կախված դի է հայտնաբերվել
14:30
Միջադեպ ադրբեջանցի ըմբիշի հետ. ՀՀ-ի հավաքականն ամփոփեց Եվրոպայի առաջնությունը
Մեդվեդևը Միջազգային քրեական դատարանին սպառնացել է գերձայնային հրթիռով
Բոլորս կսպասենք և կտեսնենք, թե ԼՂ իշխանության արտաքին քաղաքական վեկտորն ինչ փոփոխություն կապրի
Մհեր Գրիգորյանը և Բելառուսի փոխվարչապետը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության շուրջ
14:05
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
14:02
ԱՄՆ վարչակազմը չի համաձայնի Ուկրաինայում զինադադարի կոչին
Լուրերի օրվա թողարկում 14:00

Վահե Ղազարյանը հույս է հայտնել,որ Միացյալ Թագավորությունը կաջակցի ՆԳ-ում իրականացվող բարեփոխումներին

Հունվարի 31-ին ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավարության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին, տեղեկացնում են նախարարության մամուլի ծառայությունից։

«Վահե Ղազարյանը ողջունելով հյուրերին՝ կարևորեց արտակարգ և լիազոր դեսպանի այցը ՆԳ նախարարություն։ Այնուհետև ներկայացրեց ներքին գործերին նախարարության ձևավորման գործընթացը, ինչպես նաև նախարարությունում իրականացվող բարեփոխումների ընթացքը, որոնք միտված են բարեվարք, պրոֆեսիոնալ և հանրությանը ազնվիրաբար ծառայող ստորաբաժանումների կայացմանը: Վահե Ղազարյանն այդ համատեքստում ընդգծեց պարեկային ծառայության կարևորությունը՝ հավելելով, որ այս տարի նախատեսվում է ծառայության ներդրումը հանրապետության ողջ տարածքում։

ՆԳ նախարարը անդրադարձավ նաև համացանցի միջոցով կատարվող հանցագործություններին և դրանց կանխման ու բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ շեշտելով, որ Քրեական ոստիկանության կազմում ձևավորվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բավական արդյունավետ գործող ստորաբաժանում։ Վահե Ղազարյանը Ջոն Գալագերին շնորհակալություն հայտնելով մինչ այս ցուցաբերած բազմակողմ աջակցության համար՝ հույս հայտնեց, որ այսուհետ ևս Միացյալ Թագավորության դեսպանությունը կաջակցի ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումներին։ Վահե Ղազարյանը շեշտեց, որ նախարարությունը պատրաստակամ է համագործակցությունն ու փորձի փոխանակումը ավելի խորացնելու և առավել բարձր մակարդակի հասցնելու առումով։

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավարության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Վահե Ղազարյանին շնորհավորեց ՆԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այնուհետև արտակարգ և լիազոր դեսպանը ներկայացրեց Միացյալ Թագավորության դեսպանության կողմից իրականացվող ծրագրերը և գոհունակություն հայտնեց ՆԳ նախարարին՝ դրանք կարևորելու և գնահատելու համար։ Ջոն Գալագերը, անդրադառնալով մի շարք ոլորտներում ցուցաբերած թիրախային աջակցությանը, պատրաստակամություն հայտնեց շարունակել արդյունավետ համագործակցությունը ՆԳ նախարարության հետ հատկապես այն ուղղություններով, որոնք նախարարությունն առաջնահերթ կհամարի։

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հյուրերին ներկայացրեց ՆԳ նախարարության կառուցվածքը և հիմնական գործառույթները՝ կարևորելով Միացյալ Թագավորության աջակցությունն ու փոխանցած փորձը Հայաստանի Կառավարությանը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, աղետների ռիսկերի կառավարման, փրկարար ծառայության կադրերի մասնագիտական հմտությունների կատարելագործման, կիբերհանցավորության դեմ պայքարի և այլ ոլորտներում։ Նախարարի տեղակալը հույս հայտնեց, որ համագործակցությունը կընդլայնվի՝ ընդգրկելով նաև կարևորագույն այլ ուղղություններ։

ՆԳ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը հյուրերին ներկայացրեց ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ ընդգծելով նոր ձևավորված տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոնի կարևորությունը նաև հանցագործությունների կանխման ու բացահայտման առումով։

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս»,-նշված է հաղորդագրությունում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում