
Ի շարս այլ կարևոր հանդիպումների, առանձնացնեմ Վրաստանի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Գեորգի Խելաշվիլիի հետ հետաքրքիր հանդիպումը:
Հմուտ ակադեմիական գիտելիքներ և դիվանագիտական
փորձ ունեցող խորհրդարանականն ամբողջությամբ պատկերացնում է Հայաստանի և Վրաստանի համատեղ ապագայի հեռանկարն ու կարևորությունը:
Պրն. Խելաշվիլիի հետ քննարկեցինք ռեգիոնալ համագործակցության կարևորությունը, հայ-վրաց-ամերիկյան գործակցությունը ստրատեգիական, ենթակառուցվածքների, էներգետիկ ասպարեզներում:
Պայմանավորվեցինք շարունակել կարևոր քննարկումներն ու գաղափարների փոխանակումը կուսակցական մակարդակում: