Արցախի իշխանությունը հաճոյանում է միայն Կրեմլին, գիտի՝ «սպասիբո, Ռոսիա»-ի մեջ է փրկությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱՀ ԱԺ «Հեղափոխական» կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը:
Նրա խոսքով` ռուս խաղաղապահները չեն ցանկանում, որ միջանցքը բացվի, որովհետև փող են աշխատում:
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի քաղաքականությանը, ապա Օսիպյանը նշեց, որ եթե Ղարաբաղը չխանգարի, Հայաստանը ճակատի հարցերում արդյունավետ քաղաքականություն է վարում. «Քոչարյանի ու Սարգսյանի քաղաքականությունը չի փոխվել` Արցախի գնով Փաշինյանին հեռացնել»: