Պուտին-Փաշինյան հեռախոսազանգում ևս մեկ անգամ Լաչինի հարցը հասցեագրվում է պատասխանատուին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը:
Քաղաքագետի խոսքով` Ռուսաստանը չի կատարում այն պարտավորությունը, որը ստանձնել է նախագահի ստորագրությամբ. «Լաչինի հարցը արդեն միջազգայնացվել է, ինչից էլ խուսափում էր Ադրբեջանը: Եռակողմ ձևաչափից Լաչինի խնդրի լուծման հեռանկարը ավելի է ընդարձակվում: Տեսնելով` խնդրի պատասխանատուն չի լուծում հարցը, փորձ է արվում այլընտրանքային ճանապարհով հարցը բարձրաձայնել ու գտնել լուծումներ: Ադրբեջանը ոչնչացնում է այն թեզը, որի պատճառաբանությամբ փակել էր միջանցքը: Ադրբեջանը փորձում է փոխել պատրվակը` բերելով ականների տեղափոխման հարցը: Ադրբեջանը խճճում է, օրակարգ է գալիս այն սուբյեկտի հարցը, որը պատասխանատու էր: Ադրբեջանը տեսնում է այն դաշտում, որտեղ հայկական կողմը ուժեղ է, օրակարգ է փոխում»: