Saturday, 01 04 2023
Ազգի ոտնահարված ոգին կենդանացնելու համար պետք է ուտել «կերակուրը», որը ժողովուրդն ինքը պատրաստել էր․ Բաբայան
Մեր բախտը բերել է, եթե Բաքուն փորձի միջանցք ստանալ՝ Իրանն առանց հապաղելու կհարվածի. Բեգիջանյան
ՊԵԿ-ը խուզարկություններ է իրականացնում Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ»-ում
Փաշինյանի այցը Գերմանիա դրական էր. համայնքը ողջունում է հարաբերությունների զարգացումը
Մասիսի նախկին քաղաքապետից կբռնագանձվի 15 անշարժ գույք, 5 շարժական գույք, 58 մլն 515 հազար 628 դրամ․ դատախազություն
Խուլիգանական փողոցային բոսյակին բնորոշ վարքագիծն ԱԺ-ում մերժելի է, անկախ նրանից թե որ թիմից է
13:15
Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին
«Ճամբարի» ընտրությունը անխուսափելի է․ այլընտրանքը՝ պետականության կորուստ
Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին ու նրա վարորդը ձերբակալվել են
Նշանավոր կոմպոզիտոր` Առնո Բաբաջանյան
Դատական համակարգը սպասում է ապրիլի 7-ին. «Ժողովուրդ»
Տեղ-Կոռնիձոր հատվածում Ադրբեջանի հետ իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ․ ԱԱԾ
11:45
ԱՄՆ Արկանզաս նահանգում տորնադոյի հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ
11:30
Նավթի գներն աճել են
ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն. կա 1 զոհ, 1 վիրավոր
Ձյուն, մառախուղ, մերկասառույց. ինչ վիճակ է ճանապարհներին
Սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով
ՏՏ ոլորտը գլոբալ խնդիրներ է ապրում․ 100․000-ից ավելի աշխատատեղ է կրճատվել ամբողջ աշխարհում
Ուրախ եմ, որ Հայաստանի ասորիները պահպանում են իրենց ազգային դիմագիծը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Եթե ապօրինի գույքի վերադարձի գործընթացում համաձայնությամբ ակտ է կայացվում, այն ևս պետք է լինի թափանցիկ
Ադրբեջանը հրաձգային զենք և ՁՀՆ-7 նռնականետ է կիրառել. ԱՀ ՊՆ
Բիզնես պրոյեկտ է. Ունե՞նք հետազոտություն, որ ուսանողները վատ են սովորում, որովհետև համալսարանը Աբովյան փողոցի վրա է, ոչ թե Աշտարակում
Օնիկ Գասպարյանին կրկին կկանչեն քննիչ հանձնաժողով. «Ժողովուրդ»
«Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում ավտովթար է եղել․ ուղևորները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ
Աննա Վարդապետյանը կգա ընդդիմադիր պատգամավորի հետևից. «Ժողովուրդ»
Ռուսաստանը հրապարակել է Հայաստանի համար էլ ուշագրավ փաստաթուղթ
Ձյուն, մերկասառույց, մառախուղ․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Գեղարքունիքի մարզում 2023 թվականին նախատեսվում է կատարել 21 հազար հեկտար գարնանացան
00:30
Գալուզինը և Բյուլբյուլօղլուն քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները
Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի նոր XBB.1.5 ենթատեսակը․ ԱՆ

Նախագահ Սիսիից և Իրանից հետո Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Պուտինին

Հայաստանի վարչապետի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց, որի ընթացքում քննարկվել է իրավիճակը Լաչինի միջանցքի շուրջ, ինչպես նաև հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման եռակողմ հայտարարությունների կատարման հարցը:

Հաղորդագրություններում նշվում է, որ խոսվել է նաև երկկողմ հարաբերության հրատապ հարցերի մասին: Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրությունը տարբերվում է նրանով, որ Լաչինի միջանցքի առնչությամբ նշվում է, որ Հայաստանի վարչապետը կարևոր է համարել միջանցքի ապարգելափակման ուղղությամբ Ռուսաստանի դաշնության քայլերի իրականացումը:

Կրեմլի հաղորդագրությունն այդ մասին լուռ է: Հաղորդագրություններն իհարկե առնվազն այս դեպքում մասնակի են արտացոլում հեռախոսազրույցի թե մոտիվը, թե բովանդակությունը, որովհետև բոլորովին պետք չէ բացառել, որ Հայաստանի վարչապետի հեռախոսազանգը Մոսկվա պայմանավորված է ավելի շուտ այն իրադարձություններով, որ ծավալվել են Իրանի շուրջ, որոնք անկասկած բարձրացրել են ռեգիոնալ տագնապն ու առնվազն առաջացրել հարցեր, որոնց պատասխանը գուցե Երևանը փորձել է ստանալ Մոսկվայից: Հնարավոր է, որ Լաչինի միջանցքի և ընդհանրապես հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման եռակողմ հայտարարությունների թեման շոշափվել է հենց այդ ՝ նոր իրողությունների կամ Իրանի շուրջ ինտենսիվացած զարգացումների համատեքստում, որոնք անկասկած չեն կարող իրենց ազդեցությունը չթողնել իրավիճակի վրա: Հատկապես, որ այդ իրադարձությունները ծավալվում են Ռուսաստանի և Իրանի միջև սերտ գործակցության և փաստացի դաշնակցային հարաբերության ծավալման, ու նաև այդ առումով ԱՄՆ-ից հնչող մտահոգությունների ֆոնին:

Միևնույն ժամանակ, ուշադրությունից պետք չէ բաց թողնել և այն, որ հեռախոսազանգը, այսինքն հայ-ռուսական բարձր մակարդակի շփումը տեղի է ունենում Եգիպտոսի նախագահ Ավդել Ֆաթթահ Ալ-Սիսիի ռեգիոնալ այցից հետո, որը եղել էր Հնդկաստանում, այնուհետև այցելել Բաքու և ավարտել այցը Երևանում: Ընդ որում, Երևանում նա խոսել էր այն մասին, որ պատրաստ է լինել հայ-ադրբեջանական արցախյան հակամարտության միջնորդ, ընդգծելով, որ Եգիպտոսը այդ հարցում դրսևորում է չեզոքություն: Պետք չէ բացառել, որ Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Եգիպտոսի այդ պատրաստակամությանն ու հնարավոր դերին առնչվող հարցեր, նաև հաշվի առնելով այն, որ Արևմուտքի հետ աշխատող Կահիրեն նաև շարունակում է հարաբերությունը Ռուսաստանի հետ: Ի դեպ, դեկտեմբերի 31-ին Եգիպտոսի արտգործնախարարը ժամանել է Մոսկվա, իսկ հունվարի 29-ին Կահիրեում էր ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը, որը հանդիպել էր նաև Կովկասից վերադարձած նախագահ Սիսիին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում