Monday, 20 03 2023
Արևմուտքը փորձում է գժտեցնել Ռուսաստանին և Հայաստանին. Լավրով
17:08
Ֆինլանդիայի երկաթուղայինները համազգային գործադուլ են հայտարարել
«Ընդգծել ենք բանակցային գործընթացի վերականգնման կարևորությունը». Լավրով
Պեսկովն անդրադարձել է Պուտինի աշխատակազմում iPhone-ների արգելքի մասին տեղեկություններին
Արագացնելու ենք ռուսական դպրոցների բացումը Հայաստանում. Լավրով
16:40
Չինաստանը և Ռուսաստանը վստահելի գործընկերներ են. Սի Ծինփին
Սադրանք Ուկրաինայից․ Պետրակովի պատասխանը Բուրյակին․․․
Սերգեյ Լավրովն առաջնահերթ է համարում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորումը
Հայաստանը կարևորում է Թունիսի հետ համագործակցության ակտիվացումը. Վահագն Խաչատուրյան
Հայաստանում մեկ ամսում արտադրվել է 2,4 մլն հատ սիգարետ
Նախորդ տարի շինարարության ընդհանուր ծավալը կազմել է 541 մլրդ դրամ. Վահան Քերոբյան
Բելգիահայ տղամարդը դանակի հարվածներով սպանել է 28-ամյա դստերը
Գիտամեթոդական խորհրդի երկրորդ նիստում քննարկվել են 7 էսքիզային նախագծեր. ԿԳՄՍՆ
Հայաստանը հետ չի կանգնի Հռոմի ստատուտի վավերացումից, բայց հիմա ավելի դժվար կլինի
15:21
Կանադան ԱՄՆ-ին, Ճապոնիային և Հարավային Կորեային կոչ է արել նոր դաշինք ստեղծել Ռուսաստանի և Չինաստանի դեմ
15:18
Եղանակը աշխարհում – Մարտ 21, 2023
15:15
Ուկրաինան կունենա մեծ հակահարձակման միայն մեկ հնարավորություն
Սեդա Սաֆարյանին պիտակավորում եք․ նա այս քննարկումից ավելի շահեց․ Վիգեն Խաչատրյան
15:12
Ճապոնիայի վարչապետը սկսել Է իր այցը Հնդկաստան
Հայաստանը պետք է ուլտիմատում ներկայացնի Ռուսաստանին
15:09
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահ Ասադի և այլ պաշտոնյաների նկատմամբ
Չեմ նայել, բայց գիրքը կարդացել եմ․ թատերականի ռեկտորը՝ «Որբանոց» գրքի մոտիվներով ներկայացումն արգելելու մասին
15:02
Ներխուժում Լոնդոնում Հնդկաստանի դեսպանատան տարածք. Նյու Դելին բողոք Է հայտնել Մեծ Բրիտանիային
Լաչինի միջանցքի հարցի հեռանկարը ՄԱԿ ԱԽ-ում. բարդ և աշխատատար ճանապարհ
14:55
Ցզինպինի օդանավին 10.000 մարդ է հետևում
Ցավոք, եռակողմ հայտարարությունում համարյա կետ չկա, որ Ադրբեջանը խախտած չլինի. Միրզոյանը՝ Լավրովին
Նախագահն աչալրջորեն հետևում է դատաիրավական համակարգում ընթացող բարեփոխումներին
Ցենզուրա չի կարելի սահմանել, «բ*զը» գրական հապավում է․ Թատերականի ուսանողները դասադուլ են անում
Խաշթառակում հարազատների կողմից բռնության ենթարկված 5 անչափահաս երեխաների նկատմամբ հատուկ պաշտպանական միջոց է կիրառվել
«Բ**ի տղա» արտահայտությունը դարձել է ներկայացումն արգելելու պատճառ, սա միջնադար է․ Ծատուրյան

ԵՄ-ն կշարունակի աջակցել արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը:

Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ դեսպանին՝ տարիների համակագործակցության համար: Նախարարը բարձր է գնահատել ԵՄ աջակցությունը, որը միտված է Արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանը, մասնավորապես՝ դատական և հակակոռուպցիոն ոլորտներում:

Ընդգծվել է հատկապես 2022-2026թթ.դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության, արբիտրաժի ոլորտի բարեփոխումների, էլեկտրոնային արդարադատության հարթակների մշակման գործընթացում ցուցաբերած աջակցության կարևորությունը, ինչպես նաև Երևանում ՀՀ պետական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկած «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ ծրագիրը, որի նպատակն է ԵՄ և առաջավոր այլ երկրների փորձի հիման վրա ձևավորել ՀՀ-ում կոռուպցիայի դեմ տարվող պայքարի առավել արդյունավետ ինստիտուցիոնալ հիմքեր:

Դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորել է Գրիգոր Մինասյանին նշանակման կապակցությամբ և բարձր գնահատել Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև դրական գնահատել հասարակական կազմակերպությունների և նախարարության միջև կառուցողական համագործակցության արդյունքները:

Դեսպան Վիկտորինն ընդգծել է նաև ԵՄ Բյուջետային աջակցության համաձայնագրի կարևորությունը և հույս հայտնել, որ համատեղ փոխգործակցությունը կշարունակվի բաց, թափանցիկ և արդյունավետ ճանապարհով: Դեսպանն ընդգծել է, որ արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացման համար ԵՄ-ն արդեն իսկ տրամադրել է ֆինանսական աջակցություն, որը շարունակական է լինելու:

Նախարարը կարևորել է Եվրոպական Միության հետ համագործակցության շրջանակներում պետական բյուջեի և ԵՄ դրամաշնորհի համատեղ միջոցներով ձեռքբերված այլընտրանքային խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ էլեկտրոնային հսկողության համակարգի ձեռքբերումը, որը միտված է թեթևացնելու քրեակատարողական հիմնարկներում առկա իրավիճակը: Նախարարն իր խոսքում նշել է, որ սարքավորումներն արդեն սկսել են կիրառվել:

Երկուստեք կարևորվել է նաև Ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակներում ԵՄ-ի կողմից ցուցաբերած աջակցությունը, մասնավորապես՝ Պարեկային ծառայության համար ավտոմեքենաների ձեռքբերման, ինչպես նաև Ներքին գործերի նախարարության ձևավորման գործում կատարված աշխատանքը:

Եվրոպական միությունը՝ ԵՄ/ԵԽ-ի Գործընկերություն հանուն լավ կառավարման (PGG) ծրագրի շրջանակներում «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի համատեքստում կազմակերպել է քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի վերաբերյալ միջազգային փորձագետների կարծիքի ներկայացումը, ազգային փորձագետների կողմից օրենսգրքերի ուղեցույցների մշակումը, նոր օրենսգրքերի կապակցությամբ ամիսներ շարունակ վերապատրաստումների իրականացումը և այլն:

Կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն առաջացնող մի շարք թեմաների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում