«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունը 2022 թվականին հակամարտությունների, բռնությունների թեման է ընտրել որպես հետազոտությունների առարկա՝ կոռուպցիայի ընկալման համաթիվը գնահատելու համար: Այս մասին այսօր «Մեդիա» կենտրոնում հայտնեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը: Նրա խոսքով, ամեն տարի «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային կազմակերպությունը կոռուպցիայի ընկալման համաթիվը հաշվելու նպատակով ընտրում է որևէ թեմա, ասենք՝ մարդու իրավունքներ, բնապահպանություն և այլն: