Monday, 20 03 2023
Սերգեյ Լավրովն առաջնահերթ է համարում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորումը
Հայաստանը կարևորում է Թունիսի հետ համագործակցության ակտիվացումը. Վահագն Խաչատուրյան
Հայաստանում մեկ ամսում արտադրվել է 2,4 մլն հատ սիգարետ
Նախորդ տարի շինարարության ընդհանուր ծավալը կազմել է 541 մլրդ դրամ. Վահան Քերոբյան
Բելգիահայ տղամարդը դանակի հարվածներով սպանել է 28-ամյա դստերը
Գիտամեթոդական խորհրդի երկրորդ նիստում քննարկվել են 7 էսքիզային նախագծեր. ԿԳՄՍՆ
Հայաստանը հետ չի կանգնի Հռոմի ստատուտի վավերացումից, բայց հիմա ավելի դժվար կլինի
15:21
Կանադան ԱՄՆ-ին, Ճապոնիային և Հարավային Կորեային կոչ է արել նոր դաշինք ստեղծել Ռուսաստանի և Չինաստանի դեմ
15:18
Եղանակը աշխարհում – Մարտ 21, 2023
15:15
Ուկրաինան կունենա մեծ հակահարձակման միայն մեկ հնարավորություն
Սեդա Սաֆարյանին պիտակավորում եք․ նա այս քննարկումից ավելի շահեց․ Վիգեն Խաչատրյան
15:12
Ճապոնիայի վարչապետը սկսել Է իր այցը Հնդկաստան
Հայաստանը պետք է ուլտիմատում ներկայացնի Ռուսաստանին
15:09
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահ Ասադի և այլ պաշտոնյաների նկատմամբ
Չեմ նայել, բայց գիրքը կարդացել եմ․ թատերականի ռեկտորը՝ «Որբանոց» գրքի մոտիվներով ներկայացումն արգելելու մասին
15:02
Ներխուժում Լոնդոնում Հնդկաստանի դեսպանատան տարածք. Նյու Դելին բողոք Է հայտնել Մեծ Բրիտանիային
Լաչինի միջանցքի հարցի հեռանկարը ՄԱԿ ԱԽ-ում. բարդ և աշխատատար ճանապարհ
14:55
Ցզինպինի օդանավին 10.000 մարդ է հետևում
Ցավոք, եռակողմ հայտարարությունում համարյա կետ չկա, որ Ադրբեջանը խախտած չլինի. Միրզոյանը՝ Լավրովին
Նախագահն աչալրջորեն հետևում է դատաիրավական համակարգում ընթացող բարեփոխումներին
Ցենզուրա չի կարելի սահմանել, «բ*զը» գրական հապավում է․ Թատերականի ուսանողները դասադուլ են անում
Խաշթառակում հարազատների կողմից բռնության ենթարկված 5 անչափահաս երեխաների նկատմամբ հատուկ պաշտպանական միջոց է կիրառվել
«Բ**ի տղա» արտահայտությունը դարձել է ներկայացումն արգելելու պատճառ, սա միջնադար է․ Ծատուրյան
Էջմիածնում չգործող հյուրանոցի առաջին հարկում 29-ամյա կնոջ կախված դի է հայտնաբերվել
14:30
Միջադեպ ադրբեջանցի ըմբիշի հետ. ՀՀ-ի հավաքականն ամփոփեց Եվրոպայի առաջնությունը
Մեդվեդևը Միջազգային քրեական դատարանին սպառնացել է գերձայնային հրթիռով
Բոլորս կսպասենք և կտեսնենք, թե ԼՂ իշխանության արտաքին քաղաքական վեկտորն ինչ փոփոխություն կապրի
Մհեր Գրիգորյանը և Բելառուսի փոխվարչապետը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության շուրջ
14:05
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
14:02
ԱՄՆ վարչակազմը չի համաձայնի Ուկրաինայում զինադադարի կոչին

Քանի դեռ Եվրոպա թռչելու սահմանափակումը մեր ընկերությունների նկատմամբ կա, ԵՄ համաձայնագրից ակնկալիք չենք կարող ունենալ

Այս ամիս Եվրոպական միության և Հայաստանի միջև Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը (CAAA) մտել է ուժի մեջ։ Համաձայնագիրը ստորագրվել է 2021 թվականի նոյեմբերի 15-ին և նպատակ ունի վերացնել շուկայի սահմանափակումները և ստեղծել Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդհանուր ավիացիոն տարածք։ Մասնավորապես, համաձայնագիրը նշանակում է, որ ԵՄ բոլոր ավիաընկերությունները կկարողանան ուղիղ չվերթեր իրականացնել ԵՄ ցանկացած կետից դեպի Հայաստանի ցանկացած օդանավակայան, և հակառակը հայկական ավիաընկերությունների համար։ Նաև կվերացվեն Հայաստանի և ԵՄ-ի միջև թռիչքների բոլոր սահմանափակումները, իսկ բաց և արդար մրցակցության դրույթները կերաշխավորեն հավասար պայմաններ:

Համաձայնագրով Հայաստանը հետագայում կհամապատասխանեցնի իր օրենսդրությունը ԵՄ ավիացիոն կանոններին և չափանիշներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ավիացիոն անվտանգությունը, օդային երթևեկության կառավարումը, անվտանգությունը, շրջակա միջավայրը, տնտեսական կարգավորումը, մրցակցությունը, սպառողների պաշտպանությունը և սոցիալական ասպեկտները:

Եվրամիություն-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) պարտավորություններին համահունչ՝ 2023 թվականին ԵՄ-ն Հայաստանում քաղաքացիական ավիացիայի կարողությունների զարգացման համապարփակ աջակցություն կսկսի։

Այս առնչությամբ, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Քանի դեռ Եվրոպա թռչելու սահմանափակումը հայկական ընկերությունների նկատմամբ գոյություն ունի, ոչ մի ակնկալիք չենք կարող ունենալ: Այնպես որ այդ համաձայնագիրն առ ոչինչ է այսօր: FlyOne-ը մոլդովական ընկերություն է, «Արմենիան»՝ վրացական, նրանք Հայաստանում գրանցված ընկերություններ չեն: Այսօրվա դրությամբ Հայաստանում գրանցված է միայն Fly Arna»-ն և նա չի կարող Եվրոպա թռիչքներ իրականացնել, քանի որ սահմանափակում կա:

Այդ համաձայնագիրը, ընդհանուր առմամբ, բազմակողմանի «բաց երկնքի քաղաքականությունն» է: Նախկինում, որ մերոնք ընդունեցին «բաց երկնքի քաղաքականությունը», դա միակողմանի էր՝ «էստի համեցեք» սկզբունքով: Բայց այդ քաղաքականությունը միակողմանի չի կարող լինել: Եթե դու «էստի համեցեք» ես անում, դիմացի կողմն էլ պետք է նույնը անի: Այսօր մենք դա դեռ չունենք: Հիմա եթե այս համաձայնագիրը սկսի իրագործվել, այդ ժամանակ պետք է ամեն ինչը համապատասխանեցնել ԵՄ-ի դրույթներին»:

Հարցին, թե Հայաստանում այս ոլորտում ի՞նչ բացեր կան, որ պետք է համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, Շահեն Պետրոսյանը պատասխանեց. «Մեզ մոտ օրենսդրությունը թխած է ռուսականից, հիմա պետք է համապատասխանեցնել եվրոպական ընդհանուր ավիացիոն դրույթներին: Դա է պետք է անել: Հիմա կանեն դա, թե չեն անի՝ չգիտեմ»:

Ինչ վերաբերում է նրան, թե որքանով այս գործընթացը կարող է հանգեցնել ավիատոմսերի գների իջեցման, նա ասաց. «Մեկը մյուսի հետ կապ չունի: Ավիացիոն տոմսերը կոմերցիոն գործունեություն է, բոլորովին կապ չունի միջպետական պայմանագրերի հետ: Դա օդանավակայան-ավիաընկերություն հարաբերություններով է որոշվում: Ավիատոմսի գնի վրա ազդում են վառելիքի գները, օդանավակայանի սպասարկման գները և այլն:

Իհարկե, եթե մրցակցություն լինի, բնականաբար, գների իջեցման միտումներ կարող են լինել: Դե հիմա «վիզէյր»-ը տարբեր ուղղություններով թռիչքներ իրականացնում է, բայց դա ամռան սեզոնին էլի թանկանալու է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում