Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«3+3»-ը պետք է  Ռուսաստանին՝ ցույց տալու, որ ինքը մեկուսացված չէ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը հավատարիմ է մնում գոյություն ունեցող և ձևավորվող բազմակողմ բանակցային ձևաչափերին:

Լավրովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ժնևում միջազգային բանակցությունների շրջանակներում շարունակել կառուցողական փոխգործակցությունը Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հարցում, ինչը կապահովի Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև ուղիղ ու հավասար երկխոսությունը:

Ըստ Լավրովի՝ Ռուսաստանի նպատակն է նպաստել «3+3» տարածաշրջանային ձևաչափի աշխատանքին, որը համարվում է օգտակար և նպատակային հարթակ։

«Այս հարթակը, որտեղ նախատեսվում է կենտրոնանալ, ի շահ տարածաշրջանային խաղացողների, համագործակցության ամրապնդման գործնական հարցերի վրա, մենք համարում ենք օգտակար և ժամանակին»,- ասել է Լավրովը։

Ի դեպ, «3+3» տարածաշրջանային համագործակցության ձևաչափի գաղափարն առաջացել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո և ենթադրում է առևտրատնտեսական համագործակցություն և հարաբերությունների խորացում կովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և երեք տարածաշրջանային խաղացողների՝ Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ Ռուսաստանը խնդիր ունի ստեղծել Մինսկի խմբի համանախագահությանն ալտերնատիվ  ձևաչափ.«Եվ առաջ է քաշել կարգախոս, որ Հարավային Կովկասի խնդիրները պետք է կարգավորվեն բացառապես Հարավային Կովկասին առնչվող պետությունների շրջանակներում։ Այսինքն՝ Ռուսաստանը դեմ է, որ այլ պետություններ մասնակցություն ունենան տարածաշրջանում խաղաղ կարգավորման  կամ էլ զարգացման գործընթացներին։ 3+3 ձևաչափը կարծես թե, առաջին հայացքից, համապատասխանում է այդ սկզբունքներին, որ ըստ էության հիմնված է տարածաշրջանի պետությունների համագործակցության հիման վրա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ Ղուկասյանը նկատեց, որ իրականում հասկանալի է, որ նման ձևաչափի կայացման ամենամեծ խոչընդոտը հենց ինքը Ռուսաստանն է և  ՌԴ-ի չկարգավորված հարաբերությունները Վրաստանի հետ.«Դա բավականին լուրջ խոչընդոտ է նման ձևաչափի կայացման համար։ Տեսնում ենք, որ Վրաստանն այդ ձևաչափին մասնակցություն ունենալ չի ուզում»։

Արդյոք Հայաստանը կարող է օգտագործել Վրաստանի չմասնակցությունը որպես պատրվակ և ինքը ևս հրաժարվի այդ մասնակցությունից, Անդրիաս Ղուկասյանն արձագանքեց.«Ես կարծում եմ, որ այս կառավարությունն իհարկե կարող էր այդ ձևաչափին որևէ ազդակ չանել, որովհետև Հայաստանը նման ձևաչափում հանդես  է գալիս որպես տուժող կողմ, Հայաստանի շահերի հաշվին է այդ ձևաչափը իրագործվում։ Ներկայիս կառավարությունը, սակայն, կարծես հակառակը՝ ձգտում է այնպիսի լուծումների, որոնք մեր պետությունը դնում են ոչ բարենպաստ իրավիճակում։ Կարծես թե դա դարձել է քաղաքական կառավարման ձև՝ ոչ խելամիտ  զիջումներ անել, շահերը զիջել. սա է այսօրվա Հայաստանի քաղաքականությունը»։

Հնարավո՞ր է Ռուսաստանին այս ձևաչափի ակտիվացումը պետք է, որովհետև ուկրաինական պատերազմի արդյունքում նա մեկուսացել է քաղաքակիրթ աշխարհից, չունի դաշնակիցներ և պետք է նրան ցույց տալ, որ կան պետություններ, որոնք ուզում են իր հետ համագործակցել.«Ընդհանրապես այն իրավիճակում, երբ Իրանը կասկած ունի, որ Ադրբեջանի տարածքից են իր ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնում, երբ Վրաստանն առհասարակ դեմ է այդ ձևաչափին, Իրանի ու Ադրբեջանի միջև լարված հարաբերություններ կան, խոսել այդ ֆորմատի մասին՝ ակնհայտորեն փորձ է տպավորություն ստեղծել, որ տարածաշրջանում գոյություն ունեցող հակասությունները հաղթահարելի են։ Ռուսաստանը վերջին լուրերի ֆոնին, իմ կարծիքով, հետապնդում է հենց այդ նպատակը՝ ցույց տալ, որ հակասություններն այնքան խորը չեն, այդքան կազմաքանդող չեն»։

Հայաստանը կմասնակցի՞, թե կհրաժարվի այդ ձևաչափից, Ղուկասյանն արձագանքեց. «Ինչքան վատ բան կա, Հայաստանի ներկայիս կառավարությունը ցանկություն է հայտնում մասնակցություն ունենալ»,-եզրափակեց նա։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում