Հայաստանում հատվում են գերտերությունների շահեր. մենք պետք է մեր սուվերենությունը պաշտպանենք: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը:
Միսկարյանի խոսքով`եթե ուզում ենք ունենալ ինքնիշխան պետություն, պետք է ամբողջ ռեսուրսը օգտագործենք անվտանգությունը ճիշտ կազմակերպելու համար. «Մեր պետական կառույցներում աշխատում են մարդիկ, որոնք պետք է բերդում լինեին, որովհետև դավաճանել են: Եթե ընդդիմությունը իշխանությունից լավը չէ, ուրեմն ընդդիմություն չէ»: Միսկարյանը չի կարծում, որ գարունը թեժ է լինելու, բայց վստահ է, որ Մոսկվան ամեն կերպ փորձելու է Հայաստանում իշխանափոխության հասնել: