
Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին ձեռնպահ մնալ Իրան այցելելուց։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության՝ «հաշվի առնելով Իրանի Իսլամական Հանրապետությունում տիրող անկայուն իրավիճակը և Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության դեմ իրականացված ահաբեկչական գործողությունը։
Ադրբեջանի Հանրապետությունը իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս առանց անհրաժեշտության չայցելել Իրանի Իսլամական Հանրապետություն, իսկ այցելող անձանց խորհուրդ է տրվում չափազանց զգույշ լինել»: