ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Եկատերինբուրգի հայ համայնքում տեղի ունեցածից տարակուսանք է ապրել, քանի որ այդ օրերին գտնվում էր ՌԴ-ում և ինչպես ինքն է նշում` տարակուսանք կար, որ այն կկապվեր նաև իմ այցի հետ:
Սինանյանը նշեց, որ ՌԴ-ում հայ երիտասարդները ընկճված են, չգիտեն ինչպես օգնել արցախահայերին. «ՌԴ հայ երիտասարդներին հորդորել եմ` ինչ-որ անում եք` արեք ՌԴ օրենքի շրջանակում, հաշվի առնելով նուրբ իրավիճակը»:
Իսկ ինչ վերաբերում է Մոսկվայում «Նժդեհ» պարախմբի համերգի չեղարկմանը, ապա Սինանյանը նկատեց. «Համերգը խառնել է մեր թշնամիներին ու թշնամիների գործակալներին, համերգը չեղարկվել է»:
Սինանյանի խոսքով` Սփյուռքում ընկճախտ է. «Մշակվում է Հայաստան-Սփյուռք ռազմավարության վերջնական տարբերակը, որը մինչև մայիս կներկայացվի կառավարությանը»: