Tuesday, 21 03 2023
14:50
Ֆրանսիայում ցույցեր և ձերբակալություններ են տեղի ունեցել այն բանից հետո, երբ կառավարությունը խուսափել է անվստահության քվեից
Գավառի թիվ 1 հիմն․ դպրոցի դասղեկը մեղադրվում է 2 աշակերտներին հարվածելու համար. գործը դատարանում է
14:40
Սի Ցզինպինը Պուտինին և Միշուստինին հրավիրել է Չինաստան
Կադաստրի կոմիտեն էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը կստանա
Արմեն Եգանյանը նշանակվել է Բրազիլիայում Հայաստանի դեսպան
Ռիսկերը պետք է կանխարգելել․ ԿԲ-ն կոչ արեց կողմ քվեարկել արտարժույթով վարկերը վերացնելու նախագծին
Կաթողիկոսի, գերագույն հոգևոր խորհուրդի հայտարարությունը Լաչինի փակման 100-րդ օրվա կապակցությամբ
Ոսկյա զարդերը կշարունակեն հարկվել ԱԱՀ-ով․ Արման Պողոսյան
14:20
Հունգարիան արգելափակել է Պուտինին ձերբակալելու՝ ԵՄ-ի հայտարարությունը
Լավրովի վկայաբերած օրինակները երանելի կարող են թվալ, որովհետև սուբյեկտության բաղադրիչ կա
Սթափության կոչ եմ անում քաղաքապետարանի բոլոր աշխատակիցներին․ Տիգրան Ավինյան
Լուրերի օրվա թողարկում 14:00
Ժաննա Անդրեասյանը հետևել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզմանը
13:58
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արշակ Հակոբյանի (Վովայի Արշակ) շուրջ 426 մլն դրամի ապօրինի գույքն օրինականացնելու վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
ԱԺ նախագահի և ԱԳ նախարարի ասածները հակասության մեջ են․ Մամիջանյան
13:30
ԱՄՆ հետախուզությունը կգաղտնազերծի կովիդի վերաբերյալ իրենց տվյալները
Անահիտ Ավանեսյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
13:10
Նավթի գներն աճել են- 20-03-23
ԿԽՄԿ միջնորդությամբ Արցախից 9 անձ է տեղափոխվել ՀՀ
12:50
Մոսկվայի հետ հարաբերությունների ամրապնդումը Պեկինի ռազմավարական ընտրությունն Է. Սի Ծինփին
Սյունիքի մարզում անտառում նորածնի մարմին է հայտնաբերվել
Կոչ եմ անում լինել ազնվաբարո քաղաքացիներ և չլինել կաշառակեր, գող ու ավազակ. Կոնջորյանը՝ աշակերտներին
12:30
ԱՄՆ-ը Սի Ծինփինին կոչ է անում ճնշում գործադրել Պուտինի վրա՝ «դադարեցնելու պատերազմական հանցագործություններն Ուկրաինայում»
ՀՀ գլխավոր օդային դարպասով անցյալ տարի տեղափոխվել է 3.649.764 մարդ
Քաղաքակիրթ աշխարհը 100 օր է՝ լուռ հետևում է փոքրիկ Արցախի շուրջ զարգացումներին. Արթուր Թովմասյան
ՀՀ-ում ներդրումների ռեկորդային ցուցանիշ է ապահովվել․ Քերոբյան
Արցախում տնտեսավարողները թույլատրելիից բարձր գնով վաճառքի դեպքում կզրկվեն պետական աջակցությունից
Հայաստանը Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ դաշնակիցներ չունի. Ալիևի կոշտ պահանջը կապված է Երևանի խուսափելու հետ
Միջազգային հանրությունը պետք է անհապաղ և նպատակաուղղված գործողություններ իրականացնի. նախագահ

Դալար գյուղում հանրաճանաչ ապրանքանիշերի կեղծ ալկոհոլային խմիչքներ են պատրաստել

նակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների կանխումն ու բացահայտումը ոստիկանության ուշադրության կենտրոնում են։ Հերթական դեպքը, որ վերաբերում է կեղծ ալկոհոլային խմիչքներ պատրաստելուն, բացահայտել են ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները։

Արտաշատի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Արարատի մարզի Դալար գյուղի տարբեր տներում տնայնագործական եղանակով հանրաճանաչ ապրանքանիշերի կեղծ ալկոհոլային խմիչքներ են պատրաստում և իրացնում Հայաստանի տարբեր մարզերում։ Տեղեկությունները բազմակողմանի ստուգելուց հետո ոստիկաններն այցելեցին այդ տներ։ Տեղեկությունները ճիշտ էին։ Զննությամբ հայտնաբերվեցին տարբեր տարողության ու հանրաճանաչ ապրանքանիշերի կեղծ օղիներ ու կոնյակներ, շշերի խցաններ և դրանց համար նախատեսված դեկորատիվ թիթեղներ, հանրաճանաչ ապրանքանիշերի կոնյակի և օղու դատարկ շշեր, ակցիզային կեղծ դրոշմանիշեր և այլն։

Դեպքերի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ քրեական օրենսգրքի 409-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում