Հունվարի 30-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինն ընդունել է ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Պոլադ Բյուլբյուլօղլուն, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության իրավիճակն ու հեռանկարները՝ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության 2022 թվականի փետրվարի 22-ի դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթների կատարման համատեքստում։
Անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք ակտուալ թեմաների, այդ թվում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների կատարման հիման վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին։