Monday, 20 03 2023
Սադրանք Ուկրաինայից․ Պետրակովի պատասխանը Բուրյակին․․․
Սերգեյ Լավրովն առաջնահերթ է համարում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորումը
Հայաստանը կարևորում է Թունիսի հետ համագործակցության ակտիվացումը. Վահագն Խաչատուրյան
Հայաստանում մեկ ամսում արտադրվել է 2,4 մլն հատ սիգարետ
Նախորդ տարի շինարարության ընդհանուր ծավալը կազմել է 541 մլրդ դրամ. Վահան Քերոբյան
Բելգիահայ տղամարդը դանակի հարվածներով սպանել է 28-ամյա դստերը
Գիտամեթոդական խորհրդի երկրորդ նիստում քննարկվել են 7 էսքիզային նախագծեր. ԿԳՄՍՆ
Հայաստանը հետ չի կանգնի Հռոմի ստատուտի վավերացումից, բայց հիմա ավելի դժվար կլինի
15:21
Կանադան ԱՄՆ-ին, Ճապոնիային և Հարավային Կորեային կոչ է արել նոր դաշինք ստեղծել Ռուսաստանի և Չինաստանի դեմ
15:18
Եղանակը աշխարհում – Մարտ 21, 2023
15:15
Ուկրաինան կունենա մեծ հակահարձակման միայն մեկ հնարավորություն
Սեդա Սաֆարյանին պիտակավորում եք․ նա այս քննարկումից ավելի շահեց․ Վիգեն Խաչատրյան
15:12
Ճապոնիայի վարչապետը սկսել Է իր այցը Հնդկաստան
Հայաստանը պետք է ուլտիմատում ներկայացնի Ռուսաստանին
15:09
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահ Ասադի և այլ պաշտոնյաների նկատմամբ
Չեմ նայել, բայց գիրքը կարդացել եմ․ թատերականի ռեկտորը՝ «Որբանոց» գրքի մոտիվներով ներկայացումն արգելելու մասին
15:02
Ներխուժում Լոնդոնում Հնդկաստանի դեսպանատան տարածք. Նյու Դելին բողոք Է հայտնել Մեծ Բրիտանիային
Լաչինի միջանցքի հարցի հեռանկարը ՄԱԿ ԱԽ-ում. բարդ և աշխատատար ճանապարհ
14:55
Ցզինպինի օդանավին 10.000 մարդ է հետևում
Ցավոք, եռակողմ հայտարարությունում համարյա կետ չկա, որ Ադրբեջանը խախտած չլինի. Միրզոյանը՝ Լավրովին
Նախագահն աչալրջորեն հետևում է դատաիրավական համակարգում ընթացող բարեփոխումներին
Ցենզուրա չի կարելի սահմանել, «բ*զը» գրական հապավում է․ Թատերականի ուսանողները դասադուլ են անում
Խաշթառակում հարազատների կողմից բռնության ենթարկված 5 անչափահաս երեխաների նկատմամբ հատուկ պաշտպանական միջոց է կիրառվել
«Բ**ի տղա» արտահայտությունը դարձել է ներկայացումն արգելելու պատճառ, սա միջնադար է․ Ծատուրյան
Էջմիածնում չգործող հյուրանոցի առաջին հարկում 29-ամյա կնոջ կախված դի է հայտնաբերվել
14:30
Միջադեպ ադրբեջանցի ըմբիշի հետ. ՀՀ-ի հավաքականն ամփոփեց Եվրոպայի առաջնությունը
Մեդվեդևը Միջազգային քրեական դատարանին սպառնացել է գերձայնային հրթիռով
Բոլորս կսպասենք և կտեսնենք, թե ԼՂ իշխանության արտաքին քաղաքական վեկտորն ինչ փոփոխություն կապրի
Մհեր Գրիգորյանը և Բելառուսի փոխվարչապետը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության շուրջ
14:05
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ինչու է Մոսկվայում արգելվել «Նժդեհ» պարախմբի համերգը

Նախօրեին Մոսկվայում գործող Հայ ավանդական «Նժդեհ» պարախմբի «Իմ անունս է Պայքար» խորագրով համերգը չի կայացել, հայտարարել են, որ համերգասրահում ական կա տեղադրված: Մի քանի ժամ Մոսկվայի ձմեռային սառնամանիքին և հանդիսատեսին, և «Նժդեհ» խմբի անդամներին սառացնելուց հետո վերջնականապես հայտարարվել է, որ համերգն անցկացնելն անհնար է:

Ռուսաստանցի հայ փաստաբան հայ-ռուսական իրավաբանների «ԱրմՌոսս» ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մանրամասներ պատմեց տեղի ունեցածից. «Դահլիճի վարիչին հայտարարություն էր եկել, որ իբր ռումբ կա տեղադրված դահլիճում, որ համերգը չկայանա: Ու 5 ժամ մարդկանց պահեցին փողոցում, ձյան տակ, սառը եղանակին մինչև դահլիճի ստուգումն ավարտվի: Այդպես էլ չավարտվեց, մինչև ժամը երեկոյան 10-ը սպասեցին մարդիկ: Մենք բողոք պատրաստեցինք, որ հանձնենք քաղաքային դատախազություն, որ ոստիկանությունն անպարկեշտ վերաբերմունք է դրսևորել մարդկանց նկատմամբ, նույնիսկ մի քաղաքացու ճկույթը կոտրեցին, ինչ է, թե ուզում էին հեռացնել՝ դահլիճ չթողնել:

Մենք կազմակերպիչների հետ գնացինք հանդիպեցինք դահլիճի վարիչների հետ, քանի որ նրանք չէին ուզում անգամ գումարը հետ տային, իսկ դահլիճը վարձելու համար մեծ գումար էին տվել: Մենք արդեն այսօր պարտադրեցինք, որ մինչև վերջին կոպեկը պետք է հետ վերադարձնեն: Պայմանագիր ստորագրեցին, որ ծախսերը, որ արել է կազմակերպիչը, բոլորը վերադարձնելու են, որ նա կարողանա ելույթ ունեցողների ծախսերը փակել, որ եկել էին Հայաստանից: Այս պահի դրությամբ կարողացել ենք դահլիճի հետ կապված ֆինանսական հարցը փակել»:

Ռուբեն Կիրակոսյանը նշեց, որհայերն այլևս այդ դահլիճ չեն գնա, քանի որ արդեն գրում են, որ այդ համալիրը, որը նաև հյուրանոցային համալիր է, գտնվում է ադրբեջանական ազդեցության տակ:

«Իհարկե, այս ամենը լարվածություն է առաջացրել, եթե այդքան մարդ գա, չկարողանա մտնել դահլիճ, իհարկե, լարվածություն կլինի, բոլորը շատ վրդովված էին, էմոցիոնալ վիճակում էին: Համայնքից էլ մարդ չկար, մենք մեր ուժերով փորձում էինք հարցերը շտկել:

Իրավական գործընթացի համար էլ կարող է դժվար լինել, որովհետև մեր բոլոր պահանջներն իրենք համաձայնեցին առանց դատարանի կատարել, բավարարել: Մենք տրամադրված։ էինք դատարան դիմել, բայց հարցն այդպես փակեցինք; Հիմա պետք է ուղղակի տեսնել, թե արտիստներն ինչ են մտադիր անել՝ վերադառնալու են Հայաստա՞ն, թե՞ կփորձեն մի ուրիշ տեղ համերգը կազմակերպել: Հիմա այդ խնդիրների լուծմամբ են զբաղված:

Եթե լինի համերգ, ապա բոլորին կհրավիրեն այդ համերգին, եթե ոչ, ուրեմն տոմսի գումարները պետք է վերադարձնեն մարդկանց»:

Ռուիբեն Կիրակոսյանի խոսքով, ակնհայտորեն սա քաղաքական հարց էր, մշակութային խնդիր չէր. «Առաջին անգամ չէ, հիմա ադրբեջանցիներն այստեղ շատ տարբեր ոլորտներում լավ դիրքեր ունեն, ի տարբերություն հայերի, որոնց դիրքերն այստեղ թույլ են: Մինչև մենք չուժեղանանք, ուժ չհավաքենք, այս ընթացքը կշարունակվի»,-ընդգծեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում