Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ, հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը։
Քննարկվել են քաղաքական, առևտրային, տնտեսական և էներգետիկ ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա զարգացման, ինչպես նաև նավթի համաշխարհային շուկայի կայունության ապահովման նպատակով ՕՊԵԿ+-ի շրջանակներում համագործակցության հարցեր։