Monday, 27 03 2023
11:20
Դարձի՛ր Ակբա բիզնես ակումբի անդամ
Հաշմանդամություն ունեցողների տեղաշարժի մատչելիությունը պետք է ապահովենք․ Ավինյան
Ալիևը կրկին առաջարկում է Բաքվում հանդիպում անցկացնել ԼՂ ներկայացուցիչների հետ
Ամոթ է, ուղղակի ամոթ է մեզ` բոլորիս, այս հարցը պետք է 2 շաբաթվա ընթացքում լուծվի. Ավինյան
Զվարթնոց գյուղի մոտ մեքենան բախվել է վահանակին․ վարորդը զոհվել է
Ուղիղ․ «Իմ քայլը» հիմնադրամի տնօրենն ամփոփում է 2022թ․ ծրագիրը
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշումը Վերաքննիչ քրեական դատարանը թողեց անփոփոխ
Տարադրամի փոխարժեք – Մարտ 27, 2023
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 27, 2023
Իսրայելի նախագահը կոչ է արել դադարեցնել դատական բարեփոխումների օրինագիծը. սպասվում է Նեթանյահուի հայտարարությունը
Հեղուկ գազի ներմուծումը Վրաստան աճել է
Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի
Վրաստանի քաղաքացիներն արտասահմանում ծախսել են 1,8 մլրդ լարի
Իսրայելի դատական բարեփոխումները քննադատելուց հետո պաշտպանության նախարարը պաշտոնանկ է արվել
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Մի շարք հասցեներում ջուր չի լինի
Մոսկվան այս փուլում խաղաղության համաձայնագրի նոր տարբերակ չի առաջարկի. պայմանագիրը հեռու է անգամ ձևավորվելուց
Դեռ շատ անելիք ունենք մեր երկրում սպորտային բժշկության զարգացման առումով․ նախարար
Թուրքիա այցելուների թվով առաջատարը Ռուսաստանն է՝ 227․965 մարդ
Սիսիան և Անի համայնքներում ՔՊ-ն հաղթել է
Քննիչ հանձնաժողով չներկայանալու դեպքում տվյալ անձին սպառնում է քրեական պատասխանատվություն․ Մովսես Հակոբյանն ու մյուսները չեն կարող չներկայանալ
Սիսիանում «ՔՊ»-ն հավաքել է 63,5% ձայն. Սիսիանի «ՔՊ» թեկնածու
Հայաստանում իրավունք չունենք կառուցելու 1200 մեգավատտ հզորության ատոմային բլոկ․ կդառնանք երկրորդ Չեռնոբիլ
Ընտրողների վստահությունը պարտավորեցնող է և սիրելի․ վարչապետ
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևանի և վեց մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն. ՀԷՑ
Հայ-ամերիկյան հարաբերության համեստն հմայքն ու անհամեստ պաթոսը
Արհեստական ​​ինտելեկտը տասնամյակների ընթացքում ամենակարևոր տեխնոլոգիական առաջընթացն է. Բիլ Գեյթս
Անի համայնքում նախնական տվյալներով հաղթել է ՔՊ-ն

«3+3»-ն ու Հայաստանի և Արցախի անվտանգության բարդ մաթեմատիկան

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Մոսկվան մտադիր է խթանել 2021 թվականի դեկտեմբերից ձևավորված «3+3» խորհրդատվական հարթակի աշխատանքը: Այս գաղափարը, որ բավականին աշխուժորեն շրջանառվեց այդ ժամանակահատվածում և տեղի ունեցավ առաջին հանդիպումը Մոսկվայում՝ հինգ երկրների փոխարտգործնախարարների և վեց երկրի դրոշների պայմաններում (Վրաստանը չմասնակցեց, սակայն առկա էր Վրաստանի դրոշը), հետագայում զզալիորեն սառեց և գործնականում տեղի չի ունեցել երկրորդ հանդիպում, մինչդեռ անցել է ավելի քան մեկ տարի: Հետևաբար հարց է առաջանում, թե ինչու՞: Պատճառը թերևս ուկրաինական պատերազմն է: Այդ պատերազմը զգալիորեն փոխեց նաև կովկասյան իրողություններն ու ռեգիոնալ խաղացողների մոտիվները: Միևնույն ժամանակ սակայն, պատերազմի մեկ տարին թերևս նկատելիորեն մոտիվացրել է ռեգիոնալ խաղացողներին, գոնե խոշոր եռյակին՝ Իրան, Ռուսաստան, Թուրքիա: Խոսքը այն մոտիվացիայի մասին է, որ Կովկասը չդառնա պատերազմական նոր թատերաբեմ և համաշխարհային պատերազմն այստեղ արտահայտվի առավելապես քաղաքական-դիվանագիտական պայքարի տեսքով: Թեկուզ կոշտ պայքարի, բայց առանց պատերազմական «տրանսֆորմացիայի»:

Համենայն դեպս, ողջախոհությունը հուշում է, որ կովկասյան մեծ պատերազմ և ապակայունացում ձեռնտու չէ այդ եռյակից որևէ մեկին: Պատճառները ինչ որ մասով նույնական են, որոշակիորեն զգալի տարբեր, սակայն մեծ իմաստով պատերազմ չի ուզում ոչ ոք:  Հնարավոր է, որ «3+3» ձևաչափի «ապասառեցումը» դիտարկվում է հնարավոր ապակայունացման ռիսկերը առավել կառավարելի դարձնելու միջոցների համատեքստում:  Հայաստանի համար սա ունի երկակի իմաստ կամ նշանակություն:

Մի կողմից, եթե ձևաչափը նպաստում է Կովկասում իրավիճակի կառավարելիությանն ու բարձրացնում կայունության աստիճանը, ապա դա օգտակար է: Մյուս կողմից, 3+3 ձևաչափը մի շրջանակ է, որտեղ կայունության հարցերը կարող են լուծվել նաև Հայաստանի շահերի հաշվին, եթե ոչ Սյունիքում՝ քանի որ Իրանն այստեղ կարող է լինել արգելակ, ապա այլ ուղղություններով, հաշվի առնելով նաև այն ավելի մեծ կարևորությունը, որ Թուրքիան ու Ադրբեջանը ներկայումս ունեն Ուկրաինայում պատերազմող և արևմտյան պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանի համար: Երկակի այդ իրավիճակում Հայաստանի համար թերևս առանցքային խնդիրը ոչ թե «3+3»-ին ընդդիմանալը կամ արգելակելն է, այդ առումով էլ ավելի սրելով իր հաշվին լուծումներ գտնելու մղումները խոշոր դերակատարների շրջանում, ինչին բնականաբար ոչ միայն Ադրբեջանը դեմ չի լինի, այլ նաև Վրաստանը, այլ «3+3»-ի շուրջ աշխատանքին զուգահեռ այլ մեխանիզմներն աշխույժ պահելը, և ոչ միայն եվրոպական, կամ եվրաատլանտյան թևում եղած մեխանիզմներն ու հնարավորությունները, այլ նաև ուրիշ ուղղություններին, ինչի օրինակներից մեկը կարող է լինել Եգիպտոսի հետ բարձր մակարդակի երկխոսությունը, որ տեղի ունեցավ Հայաստանում հունվարի 28-29-ին՝ այդ երկրի նախագահի այցի շրջանակում, որը նաև ռեգիոնալ էր: Ընդ որում, սա իհարկե մի օրինակ է, քանի որ գործնական առումով Երևանի համար խնդիր է ավելացնել այդ օրինակները, որոնց թվում կարող է լինել նաև Կատարի պետությունը: Ընդ որում, խնդիրն այստեղ ամենևին չի կարող դրվել ռեգիոնալ խոշոր խաղացողներին հակադրվող ռեսուրսի ձևավորման տրամաբանության մեջ: Դա կլինի ոչ միայն ինքնախաբեություն, այլ վտանգավոր մոլորություն, մի քանի պատճառով: Առավելապես այն, որ այդ «զուգահեռ» խաղացողների համար ռեգիոնալ մյուս դերակատարները մեղմ ասած պակաս կարևոր չեն, քան Հայաստանը: Երևանի համար պարզապես պետք է առանցքային լինի այնպիսի բազմաշերտ միջավայրի նպաստելը, որը միտված կլինի տարբեր շառավղով ռեգիոնալ քննարկումների միջավայրում ապահովել հայկական շահերի առավելագույն պաշտպանվածություն՝ այդ թվում որևէ պայմանավորվածության մանրադրամի վերածվելու ռիսկերից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում