«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է Հայաստանի քաղաքացիներին արգելել դոլարով, եվրոյով կամ այլ արտարժույթով վարկեր վերցնել բանկերից ու վարկային կազմակերպություններից։ Նախագիծն այսօր քննարկվել է ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ Հանձնաժողովի նախագահ և օրենքի համահեղինակ Գևորգ Պապոյանը նախագիծը ներկայացնելիս ասել է, որ արտարժույթով վարկերը որոշակի ռիսկեր են առաջացնում ֆինանսական համակարգի ու հենց վարկառու քաղաքացիների համար։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է բիզնես փորձագետ Նարեկ Ալեքսանյանի հետ:
Վերջինիս խոսքով` միայն դրամով վարկերը մեծ ռիսկեր են առաջացնելու ֆինանսական ոլորտի համար. «Եթե արտարժույթի ճանապարհը փակում ենք, հնարավոր է արհեստական դեֆիցիտ առաջանա»: