Thursday, 30 03 2023
«Ռոսսելխոզնադզորի» հետ կապված դեպքը քաղաքական է. ազդակները կարող էին գալ ներքին խողովակներով, բայց եկավ արտաքինով
Ադրբեջանի մեծ թիրախը՝ համահայկական մարտահրավեր
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
00:45
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստ
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 85 է
Իսկ Ալիևին ոչ ոք չծաղրեց լոնդոնյան տաքսիների համար
Արցախում ընդունվել է տնտեսվարող սուբյեկտներին աջակցություն ցուցաբերելու մասին 4-րդ ծրագիրը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ՆԳՆ ՓԾ
Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային խաղից հետո խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է 2 տղամարդ
23:15
Իտալիայում մտադիր չեն զորք ուղարկել Ուկրաինա
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
22:45
Ֆրանսիայում բողոքի ցույցերի 200 մասնակից է ձերբակալվել
Բաքուն և ռուս խաղաղապահները 2025-ին կբաժանվեն վատ նոտայի վրա
Բարդ խաղ է սկսում. Իրան-ՌԴ շահերը համընկնում են, Հայաստանում` հակասում
Ցանկացած ոլորտի գիտելիք կարող է դառնալ անօգուտ, եթե չունենք հասարակագիտական վերլուծություն. Ժաննա Անդրեասյան
«Սերժի Վաչոյից» պահանջում են բռնագանձել 8 մլրդ 225 մլն դրամի գույք. Նա պնդում է՝ ապօրինի գույք չունի
Գերմանիա այցի ընթացքում ԱԺ նախագահը բարձրաձայնել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների անհրաժեշտությունը
Հույս ունեմ` մոտ օրս Արցախում կլինի քաղաքական գնահատական և հաջորդ քայլերի մասին հայտարարություն
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Մալթա
Փաստաբան Լեւոն Գեւորգյանին մեղադրանք է ներկայացվել
21:20
ԵՄ-ն կխստացնի ՌԴ պատժամիջոցների մոնիտորինգը
«Իսրայելը լայն կոնսենսուսի է հասել դատաիրավական բարեփոխումների հարցում». Նեթանյահու
21:00
Թեհրանը Վաշինգտոնի հետ առճակատում չի փնտրում
20:50
ԱՄՆ նավթի պաշարները մեկ շաբաթում նվազել են 7,49 միլիոն բարելով
Էրդողանը հայտարարել է «Աքքույու» ատոմակայանում միջուկային վառելիքի առաջին բեռնման ամսաթիվը
20:30
Իրանի դեմ բոլոր անօրինական պատժամիջոցները պետք է չեղարկվեն. Լավրով
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Apple-ի պաշտոնական գործընկեր ASBC-ի միջև ստորագրվել է Հուշագիր
Ավտովթար Արարատի մարզում. Nissan March-ը կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
Կարմիր տեռորի զոհերը
ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է տարածել բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանի հայտարարությունների վերաբերյալ

Ճանապարհային նշանների թարմացում, նոր կարգավորումներ. ի՞նչ է առաջարկվում երթևեկության կազմակերպման գործում

Ճանապարհային երթևեկության կազմակերպման անվտանգությունը բարձրացնելու նպատակով նախատեսված են մի շարք փոփոխություններ: Կարծրացած կարգավորումները դարձնել ճկուն, կիրառել նոր մոտեցումներ. այսպես բնորոշեց սպասվող փոփոխությունները ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային քաղաքականության բաժնի ավագ մասնագետ Արուսյակ Խաչատրյանը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Արուսյակ Խաչատրյանը նշեց, որ բարեփոխումները վերաբերում են և՛ գործող որոշ նշանների փոփոխությանը, և՛ հետիոտնային անցումների նոր տիպի կարգավորումներին:

«Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներն անընդհատ զարգանում են, ի հայտ են գալիս նորերը՝ բերելով նոր հնարավորություններ: Այս ամբողջ գործընթացն ուղղված է նրան, որ երթևեկության խոչընդոտները, անհարթությունները վերացվեն, վթարներն ու պատահարներն ավելի քիչ լինեն»,-ասաց Արուսյակ Խաչատրյանը:

Նոր առաջարկներից մեկը փոփոխվող տեղեկատվություն առաջարկող նշաններն են: Հայաստանում գործող նշանները մշտապես նույն տեղեկատվություն են հաղորդում: Նոր թվային, էկրանային լուծմամբ օրվա տարբեր ժամերին նշանի տեղեկատվությունը կարող է փոխվել՝ կապված երթևեկության ծանրաբեռնվածության հետ: Օրինակ, եթե դպրոցների հարևանությամբ փողոցներում արագությունը պետք է սահմանափակել, որովհետև դասաժամերին երեխաների, ծնողների հոսքը շատ է, ապա, ասենք, ժամը 15:00-ից հետո, երբ դասերն ավարտված են լինում, հանգստյան օրերին, երբ դասեր չկան, կարելի է արագության սահմանափակումը հանել: Նոր տիպի նշանները կտան այդ հնարավորությունը՝ սահմանելով ճկուն գործելաոճ:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է խաչմերուկներում հետիոտնային անցումը նոր լուծումներով կարգավորելուն: Մասնավորապես, անկյունագծային հետիոտանային անցման մասին է: Այս մոտեցումը կիրառվելու է այն դեպքերում, երբ հետիոտնային ինտենսիվությունը բարձր է: Միաժամանակ, կարմիր լույս է վառվում խաչմերուկի բոլոր կողմերի մեքենաների համար, հետիոտնը անցնում է փողոցը ինչպես գծանշված հատվածով, այնպես էլ ակյունագծով:

նկ 3_page-0001.jpg (464 KB)

Չկարգավորվող հետիոտնային անցումների վրա կկիրառվի հետիոտնային նշան դեղնականաչավուն լուսանդրադարձնող ժապավեններով: Նշանները կդրվեն ոչ միայն ճանապարների եզրերին, այլև կախված կլինեն վերևից: Սա վարորդների շրջանում տեսանելիության բաձրացմանն ուղղված միջոցառում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում