Thursday, 19 09 2024
Բախվել են «VAZ» մեքենաները. տուժածները հոսպիտալացվել են
ՌԴ-ն փորձում է Հայաստանում ոչ իրավական եղանակներով իր նպատակին հասնել. պետք է նրան կառավարելի պահել
Ձերբակալվել է Տատյանա Բակալչուկի ամուսինը
Կարծում եմ՝ Իրանը սխալ հաշվարկներ է արել՝ թույլ տալով Ադրբեջանին ամբողջովին գրավել Արցախը
«ROTOBO»-ն ներկայացրել է Հայաստան-Ճապոնիա ներդրումների միջավայրի բարելավման աշխատանքները
Հայաստանի կառավարության կայքը չի ջարդվել. այդ կիբերխմբավորումը անլուրջ տպավորություն է թողնում
Օդանավակայանում վիճաբանություն է եղել ուղևորի և ավիաընկերությունների աշխատակիցների միջև
Ուղիղ․ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ
Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեկնում է եվրոպական հյուրախաղերի
«Ռուսաստանը եւ Թուրքիան միասին ուժեղ են» բայց միասին կլինե՞ն
14:59
Չինաստանը հայտնաբերել է 400 միլիոն տոննա նավթի պաշարներ
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Շարունակվում են Վերին Խոտանանը շրջանցող նոր ճանապարհի կառուցման աշխատանքները
14:55
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
ՀՀ իշխանություններին համոզել են, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի պատճառը Արցախն է․ Արթուր Օսիպյան
14:40
Մակրոնը մերժել է նոր վարչապետի առաջարկած կառավարության կազմը. Le Monde
Մենք պետք է տանենք մեր ճշմարտությունը դեպի միջազգային հարթակներ․ Ժենյա Ենգիբարյան
Իրանը Երևանում առևտրի կենտրոն կբացի
Իմ մեջ այսօր կատարվում է այն, ինչ բոլորիս մեջ՝ ցավ ու բարդ էմոցիոնալ իրավիճակ․ Անահիտ Ավանեսյան
14:00
Թրամփը բարի հաճախորդների համար բուրգերներ է գնել՝ վճարելով կրիպտոարժույթով
20-րդ դարի սկզբից հայության ուղեղից փորձել են լվանալ հայրենիքի գաղափարը․ Հրանուշ Խառատյան
13:40
«Հաղթանակի ծրագիրը» պատրաստ է. Զելենսկի
Քիչ էր մնում թռչկոտեին ուրախությունից․ Պապոյանը համոզված է՝ 2-րդ և 3-րդ նախագահներն են հանձնել ԼՂ-ն
Անշարժ գույքի վարձակալության համար ՊԵԿ 36.736 հայտարարություն է ներկայացվել
Արցախցիների զգալի մասը չգիտի, ինչ է կատարվել Հաագայում 2023թ․ նոյեմբերի 17-ին․ Տիգրան Խզմալյան
Ինչպե՞ս Իսրայելին հաջողվեց «տրոյական ձի» ստեղծել. NYT
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վարդենիսում հանդիսավորությամբ նշել են աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 116-ամյակը
Ռուսաստանը Իրանի դաշնակիցը չէ և չի լինելու. Մոսկվան փորձում է Թեհրանին հակամարտության մեջ ներքաշել

ՌԴ-ն ամեն ինչ անելու է, որ Հայաստանը չգնա վեկտորի փոփոխության, կփորձի երկիրը ներսից ապակայունացնել՝ հինգերորդ շարասյան միջոցով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը։

-Պարոն Ստեփանյան, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կրկին անդրադարձել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը և նշել, որ ՀՀ սահմանային շրջաններում նրանց տեղակայումն աշխարհաքաղաքական բախում կբերի տարածաշրջան և եթե լինեն գործողություններ, ռուս խաղաղապահները կարձագանքեն։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս հայտարարության շուրջ, ի՞նչ սպասել Մոսկվայից։

Ես չեմ կարծում, որ Ռուսաստանն այսօր այն ռեսուրսն ունի, որպեսզի սադրանքների դիմի, հարձակումներ սկսի։ Երևի մադամ Զախարովան տեղյակ չէ, բայց աշխարհաքաղաքական բախումը սկսվել է Վլադիմիր Պուտինի՝ 2007 թվականին Մյունխենում հնչեցրած հայտնի ճառից հետո,  երբ նա հայտարարեց Ռուսաստանի հատուկ կարգավիճակի մասին՝ առ այն, որ Ռուսաստանը  պատրաստ չէ դե ֆակտո ընդունել սառը պատերազմի արդյունքները։ Այդ ժամանակվանից աշխարհաքաղաքական բախումը սկսվել է ու սկսվել է հենց Ռուսաստանից։ Այդ բախումների ժամանակ Ռուսաստանը գրավեց Աբխազիան, Հարավային Օսիան, Ռուսաստանը, մեծ հաշվով, համաձայնեց Թուրքիայի հետ 44 օրյա պատերազմի ժամանակ կիսել Հարավային Կովկասը, սկսեց պատերազմ Ուկրաինայում։ Ես չգիտեմ, թե ինչ նոր բախումներ է ուզում մադամ Զախարովան Հարավային Կովկասում, բայց վստահ եմ, որ Ռուսաստանն այսօր չունի ռեսուրսներ այդ բախումները բերելու տարածաշրջան։ Ռուսաստանի համար այդ բախումները կնշանակի հերթական աշխարհաքաղաքական հիմարություն, որի հետևանքով Ռուսաստանը, մեծ հավանականությամբ, վերջնականապես  կլքի Հարավային Կովկասը ու կհայտնվի կովկասյան լեռներից դեպի հյուսիս։

-Իսկ այս նյարդային արձագանքները ԵՄ դիտորդների հետ կապված ի՞նչ պատճառներ ունեն։ Իսկապե՞ս այդ դիտորդների տեղակայումն այդքան մեծ նշանակություն ունի, որ Մոսկվային դա հանգիստ չի տալիս։

Կարծում եմ, որ Մոսկվայում լավ հասկանում եմ, որ դա առաջին քայլն է, առաջին ծիծեռնակները՝ իր տարածաշրջանից դուրս գալու պրոցեսում։ Ես  մշտապես նշել եմ, հիմա էլ կրկնեմ՝ այդ հարցում մեղավորը Ռուսաստանն է։ Ոչ ոք Ռուսաստանին չէր ստիպում համաձայնել թուրք-ադրբեջանական պլանի հետ ու կիսել Հարավային Կովկասը։ Ոչ ոք Ռուսաստանին չէր ստիպում թույլ տալ թուրքերին, որպեսզի նրանք գային ու հայտնվեին Հարավային Կովկասում։ Ոչ ոք չէր ստիպում, որ Ադրբեջանին տային այնպիսի հնարավորություններ, որ նա դառնար տարածաշրջանում գերիշխող պետություն։ Այդ  ամենի հետևանքով ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ռուսաստանը չի կարող կատարել իր պարտականությունները, պահել Արցախը, այնպես ինչպես ի սկզբանե պլանավորել էր։ Ռուսաստանը քայլ առ քայլ գնում էր այն պրոցեսներին, որոնք կան այսօր։ Ռուսաստանը չպաշտպանեց Արցախը, խախտեց 1997 թվականի պայմանագիրը, սեպտեմբերի 14-ին անջատեց հայ-ռուսական միացյալ ՀՕՊ-ը, ինչի պատճառով 200-ից ավել հայ զինվորներ զոհվեցին։ Չգիտեմ, թե էլ ինչ թշնամանք պետք է աներ Ռուսաստանը, որ լիներ սա։  ԵՄ դիտորդների տեղակայումը տրամաբանական արդյունքի սկիզբն է, առաջին քայլը։ Եթե դու չես կատարում քո դաշնակցային պարտականությունները, կիսում ես քո դաշնակցի տարածքը, հանդուրժում ես, որ քո դաշնակցի տարածքից թշնամին կտորներ է պոկում, պարզ չէ՞, որ մեկ այլ ուժային կենտրոն կհայտնվի այստեղ։

-Ռուսաստանում հաճախ նշում են, որ Հայաստանը սրանով գնում է վեկտորի փոփոխության, այդպե՞ս է։

-Սա վեկտորի փոփոխության սկիզբ է։ Ես հույս ունեմ, որ այս պրոցեսը կշարունակվի, որովհետև Ռուսաստանն ամեն ինչի ընդունակ է, որպեսզի այդ վեկտորի փոփոխության շարունակությունը տեղի չունենա։ Հայաստանը շատ զգոն պետք  է լինի։ Երկրի ներսում ամեն ինչ հնարավոր է։

-Այսինքն՝ հնարավոր է գնա երկիրը ներսից  ապակայունացնելու սցենարով։

-Տարբեր սցենարներ են հնարավոր երկրի ներսում և այդ սցենարների հետևում կանգնած է լինելու Ռուսաստանը՝ այդ թվում հինգերորդ շարասյան մասնակցությամբ։Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որ վեկտորի փոփոխություն տեղի չունենա, բայց այն, որ այդ վեկտորի փոփոխության սկիզբը դրել է հենց Ռուսաստանը՝  ակնհայտ է։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում