Monday, 27 03 2023
11:20
Դարձի՛ր Ակբա բիզնես ակումբի անդամ
Հաշմանդամություն ունեցողների տեղաշարժի մատչելիությունը պետք է ապահովենք․ Ավինյան
Ալիևը կրկին առաջարկում է Բաքվում հանդիպում անցկացնել ԼՂ ներկայացուցիչների հետ
Ամոթ է, ուղղակի ամոթ է մեզ` բոլորիս, այս հարցը պետք է 2 շաբաթվա ընթացքում լուծվի. Ավինյան
Զվարթնոց գյուղի մոտ մեքենան բախվել է վահանակին․ վարորդը զոհվել է
Ուղիղ․ «Իմ քայլը» հիմնադրամի տնօրենն ամփոփում է 2022թ․ ծրագիրը
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշումը Վերաքննիչ քրեական դատարանը թողեց անփոփոխ
Տարադրամի փոխարժեք – Մարտ 27, 2023
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 27, 2023
Իսրայելի նախագահը կոչ է արել դադարեցնել դատական բարեփոխումների օրինագիծը. սպասվում է Նեթանյահուի հայտարարությունը
Հեղուկ գազի ներմուծումը Վրաստան աճել է
Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի
Վրաստանի քաղաքացիներն արտասահմանում ծախսել են 1,8 մլրդ լարի
Իսրայելի դատական բարեփոխումները քննադատելուց հետո պաշտպանության նախարարը պաշտոնանկ է արվել
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Մի շարք հասցեներում ջուր չի լինի
Մոսկվան այս փուլում խաղաղության համաձայնագրի նոր տարբերակ չի առաջարկի. պայմանագիրը հեռու է անգամ ձևավորվելուց
Դեռ շատ անելիք ունենք մեր երկրում սպորտային բժշկության զարգացման առումով․ նախարար
Թուրքիա այցելուների թվով առաջատարը Ռուսաստանն է՝ 227․965 մարդ
Սիսիան և Անի համայնքներում ՔՊ-ն հաղթել է
Քննիչ հանձնաժողով չներկայանալու դեպքում տվյալ անձին սպառնում է քրեական պատասխանատվություն․ Մովսես Հակոբյանն ու մյուսները չեն կարող չներկայանալ
Սիսիանում «ՔՊ»-ն հավաքել է 63,5% ձայն. Սիսիանի «ՔՊ» թեկնածու
Հայաստանում իրավունք չունենք կառուցելու 1200 մեգավատտ հզորության ատոմային բլոկ․ կդառնանք երկրորդ Չեռնոբիլ
Ընտրողների վստահությունը պարտավորեցնող է և սիրելի․ վարչապետ
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևանի և վեց մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն. ՀԷՑ
Հայ-ամերիկյան հարաբերության համեստն հմայքն ու անհամեստ պաթոսը
Արհեստական ​​ինտելեկտը տասնամյակների ընթացքում ամենակարևոր տեխնոլոգիական առաջընթացն է. Բիլ Գեյթս
Անի համայնքում նախնական տվյալներով հաղթել է ՔՊ-ն

Եգիպտոսի առաջարկն ու Հայաստանի շնորհակալությունը

«Տնտեսական փոխգործակցության զարգացման այն հնարավորությունները, որոնք Դուք մատնանշեցիք, ես ասացի, որ շնորհակալությամբ ենք ընդունում և անպայման ամեն ինչ կանենք այդ օրակարգն իրացնելու համար», հունվարի 2-ին Երևանում ընդունելով Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա հետ առանձնազրույցից հետո պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպմանը: Նրա այդ հայտարարությունը հարց է առաջ բերում, թե հատկապես ի՞նչ առաջարկ է արել Եգիպտոսի նախագահի առաջին այցով Հայաստանում հյուրընկալվող Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին, որ Հայաստանի վարչապետը հարկ է համարում ընդգծել այդ առաջարկի համար շնորհակալության հանգամանքը:

Եգիպտոսի նախագահը խոսել է տարբեր ուղղություններով տնտեսական կապը խորացնելու պատրաստակամությունը, թե զբոսաշրջության, թե կապի, թե էլեկտրաէներգիայի ոլորտում: Սակայն, առաջարկի համար շնորհակալություն բարձրաձայնելու հանգամանքը հիմք է տալիս ենթադրելու, որ խոսքն այդուհանդերձ ոչ արարողակարգային, ոչ հերթական խոսակցության մասին է, որ եղել է վարչապետ Փաշինյանի և նախագահ Սիսիի զրույցի ընթացքում: «Պարոն վարչապետ, թույլ տվեք նաև ասել, որ այն բոլոր կետերը, որոնց շուրջ տեղի ունեցան մեր քննարկումները, պետք է սեղմ ժամանակահատվածում վերափոխվեն գործնական քայլերի, և դա դրսևորվի մեր երկու պետությունների կառավարությունների գործունեությամբ: Կարելի է միջկառավարական հանձնաժողովի նիստերը գումարել հնարավորինս շուտ և մոտ ժամանակահատվածում»,-իր հերթին հայտարարել է Եգիպտոսի նախագահը: Այստեղ թերևս երկրորդական չէ նկատել, որ Եգիպտոսի նախագահը Հայաստան է այցելել ռեգիոնալ այցի համատեքստում, որը սկսել է ավելի լայն շրջանակով՝ Հնդկաստան այցից:

Հետո նախագահ Սիսին եղել է Ադրբեջանում, որտեղից էլ ժամանել է Երևան: Ընդ որում ուշագրավ է, որ Վրաստան այց նա չի կատարել, հունվարի 29-ին նա վերադարձել է Կահիրե, որտեղ հանդիպում է ունեցել մերձավորարևելյան ռեգիոն ժամանած ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ, որը ռեգիոն այցելել է պաղեստինա-իսրայելյան կոնֆլիկտի սրացման միտումները կանխելու համար: Այդ համատեքստում ուշագրավ է նրա այցը Եգիպտոս, քանի որ Կահիրեից հետո է նա մեկնել Իսրայել ու Հորդանան գետի Արևմտյան Ափ: Սա նշանակում է, որ Կահիրեն դիտարկվում է իրավիճակի միջնորդական կառավարելիության միջոց: Ընդ որում, այդ հանգամանքը հունվարի 28-ին նկատել են նաև Երևանում, երբ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եգիպտոսի նախագահին: «Գաղտնիք չէ, որ Եգիպտոսն իր տարածաշրջանում գերտերություն է և հայտնի է նաև, որ միջնորդական առաքելության մեծ փորձ ունի և, որ ամենակարևորն է՝ խաղաղության գաղափարախոսության իրականացնող, հարևանների հետ խաղաղ ապրելու, խաղաղ գոյակցելու գաղափարախոս երկիր է: Այս առումով մենք շատ նման ենք իրար, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքականությունն է այդպիսին՝ հասնել տարածաշրջանում խաղաղության, հարևանների հետ ապրել խաղաղ, բարեկեցիկ կյանքով: Համոզված եմ, որ մենք Եգիպտոսի փորձի կարիքը ևս ունենք», հայտարարել էր Հայաստանի նախագահը: Եգիպտոսի նախագահը դրան արձագանքել էր պատրաստակամությամբ: «Ձեզ հետ ունեցած առանձնազրույցի ընթացքում ես արձանագրեցի, որ մենք հայ-ադրբեջանական հակամարտության հարցում ունենք չեզոք դիրքորոշում և այս իմաստով, եթե դուք ընդունում եք մեր միջնորդությունը և կցանկանաք, որ մենք միջնորդենք կամ նման դեր ստանձնենք, ապա մենք պատրաստ ենք», հայտարարել էր Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին: Երևանը Եգիպտոսին ձևակերպված կամ բովանդակային առաջարկ է արել դառնալ միջնորդ Հայաստանի և Ադրբբեջանի միջև՞: Եվ հնարավո՞ր է արդյոք, որ Կահիրեն իր հերթին հենց այդ միջնորդության տնտեսական բովանդակությունն է ներկայացրել Երևանին՝ վարչաետ Փաշինյանի հետ առանձնազրույցում, որ տեղի էր ունեցել նախագահներ Խաչատուրյանի և Սիսիի առանձնազրույցից մեկ օր անց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում