«Հարավային Կովկասի հանրապետությունների հետ մեզ կապում են ընդհանուր պատմությունը, հոգևոր-մշակութային մտերմությունը, ժողովուրդների միջև ամուր բարեկամությունը։ Ռուսաստանը, որն անմիջականորեն սահմանակից է Հարավային Կովկասին, շահագրգռված է այդ տարածաշրջանի կայունությամբ և բարգավաճմամբ, փոխշահավետ օգտագործմամբ և տրանսպորտային-լոգիստիկ, առևտրա-ներդրումային, տեխնոլոգիական հնարավորությունների բացահայտմամբ։ Հենց դրան են ուղղված մեր դիվանագիտության ջանքերը»։
Այդ մասին ասվում է զլմ-ների հարցերին Ռուսաստանի ՌԴ ԱԳՆ պատասխաններում։
«Այս առումով առաջնային խնդիրներից մեկը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն է։ Հիմք են հանդիսանում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի հայտարարությունները։ Համոզված ենք, որ գործընթացի հաջողությունն ամբողջությամբ կախված է այդ եռակողմ պայմանավորվածություններին հստակ հետևելուց»,-ասված է հայտարարության մեջ։