Thursday, 25 04 2024
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները

Քանի դեռ չի հասել այդ ժամանակը

Մինչ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հավաստիացնում է, որ ամեն ինչ անում է բանակում վերջին շրջանում տեղի ունեցած հանցագործությունները բացահայտելու համար, բանակից ստացվում է զինծառայողի մահվան մասին հերթական լուրը, որը կրկին ներկայացվում է որպես ինքնասպանություն:

Այս ամենն, իհարկե, զավեշտալի կլիներ, եթե խոսք չլիներ մարդկային կյանքերի, երիտասարդ անձանց և նրանց հարազատների ողբերգության մասին: Բայց այս ամենում, վերջին ամիսներին հայկական բանակում մեկը մեկին հաջորդող ողբերգությունների այս շղթայում, իշխանությունների, ըստ էության, ցինիկ վերաբերմունքից բացի, երբ հանցագործությունից հետո ավելի շատ մտածում են ոչ թե այն բացահայտելու և հաջորդը կանխելու, այլ տեղի ունեցածը զանազան հեքիաթանման վարկածներով պարտակելու մասին, կա նաև անհանգստացնող մեկ այլ վերաբերմունք` հասարակության անտարբերությունն այդ ամենի հանդեպ:

Վերջին մեկ-երկու ամսում հայկական բանակում մոտ երկու տասնյակ երիտասարդ է զոհվել խաղաղ պայմաններում, իսկ հասարակությունն իր տեղից նույնիսկ երկու սանտիմետր, նույնիսկ երկու միլիմետր չի շարժվել: Տեղի ունեցած ողբերգությունները գրեթե դուրս չեն գալիս սոցիալական ցանցերից, որտեղ հանրության մի փոքր շերտ արտահայտում է իր բողոքը, զայրույթը, իսկ դրսում կյանքը անցնում է սովորականի նման, և բանակից ստացվող մահվան մասին տեղեկությունները դիտվում են սովորական կյանքի մի դրվագ: Տարիներ առաջ Հունաստանում բավական եղավ, որ ոստիկանները մի երեխա (ի դեպ, ազգությամբ հայ) սպանեն, և ամբողջ Աթենքը հայտնվեց հասարակության բուռն և անկասելի դժգոհության ալիքի տակ:

Ֆրանսիայում բավական եղավ, որ ոստիկանները անարդար վարվեն մի քանի արաբ ուսանողի հետ, և արաբ ամբողջ երիտասարդությունն այդ երկրում ոտքի կանգնեց ի նշան բողոքի և ոստիկանական ուժերը մի կերպ հանդարտեցրին բողոքի ալիքը: Նույնը անցած ամիս տեղի ունեցավ Լոնդոնում: Թե՛ Հունաստանում, թե՛ Ֆրանսիայում, թե՛ Մեծ Բրիտանիայում այդ ալիքները ավերեցին փողոցները, կոտրեցին խանութները, այրեցին մեքենաներ: Հիշատակելով այդ դեպքերի մասին` մենք ամենևին չենք ցանկանում նմանօրինակ իրադարձությունների կրկնություն Հայաստանում: Պարզապես հատկանշական է, որ Հայաստանում ոչ թե մեկ, այլ 11 և հաստատապես նույնիսկ 101 մահերը ի զորու չեն շարժել հասարակությանը, որովհետև այդ ամենն ընկալվում է այնպես, որ կարծես թե այդպես էլ պետք է լիներ:

Ի՞նչ է կատարվում մեր հասարակության հետ, ե՞րբ է սկսել կատարվել, ինչքա՞ն է հասցրել կատարվել և արդյո՞ք անդառնալի է կատարվածը: Բանակային ողբերգությունների ֆոնին քաղաքացիական անտարբերությունը երևի թե կենսական է դարձնում այդ անտարբերությունը, քանի որ հենց այդ անտարբերությունն է ծնում իշխանությունների մերժողական ցինիզմը, երբ մարդկային ողբերգությունները որակվում են կա՛մ անզգուշություններ կա՛մ ինքնասպանություններ, կա՛մ հոգեկան խանգարումներ և շեղումներ:

Քանի դեռ հասարակությունն անտարբեր է, դժվար է ակնկալել իրավիճակի էական փոփոխություն, քանի որ առանց հասարակական լայն ճնշման, իշխանությունները իրենց կամքով չեն գնա բանակային բարեփոխումների, չեն գնա արմատական փոփոխությունների, քանի որ դա նրանց պետք չէ, դրանից նրանց համար շահ և իշխանություն չկա, դրանով նրանք հետագայում բանակը չեն կարող օգտագործել իշխանության վերարտադրության գործընթացում: Իշխանություններին պետք է ստիպի հասարակությունը, ստիպի իր ակտիվությամբ, ամեն մի կյանքի համար պատասխան պահանջելու իր հաստատակամությամբ: Քանի դեռ չի հասել այդ ժամանակը, ամեն ժամանակ իր զոհն է բերելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում