Monday, 20 03 2023
Սադրանք Ուկրաինայից․ Պետրակովի պատասխանը Բուրյակին․․․
Սերգեյ Լավրովն առաջնահերթ է համարում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորումը
Հայաստանը կարևորում է Թունիսի հետ համագործակցության ակտիվացումը. Վահագն Խաչատուրյան
Հայաստանում մեկ ամսում արտադրվել է 2,4 մլն հատ սիգարետ
Նախորդ տարի շինարարության ընդհանուր ծավալը կազմել է 541 մլրդ դրամ. Վահան Քերոբյան
Բելգիահայ տղամարդը դանակի հարվածներով սպանել է 28-ամյա դստերը
Գիտամեթոդական խորհրդի երկրորդ նիստում քննարկվել են 7 էսքիզային նախագծեր. ԿԳՄՍՆ
Հայաստանը հետ չի կանգնի Հռոմի ստատուտի վավերացումից, բայց հիմա ավելի դժվար կլինի
15:21
Կանադան ԱՄՆ-ին, Ճապոնիային և Հարավային Կորեային կոչ է արել նոր դաշինք ստեղծել Ռուսաստանի և Չինաստանի դեմ
15:18
Եղանակը աշխարհում – Մարտ 21, 2023
15:15
Ուկրաինան կունենա մեծ հակահարձակման միայն մեկ հնարավորություն
Սեդա Սաֆարյանին պիտակավորում եք․ նա այս քննարկումից ավելի շահեց․ Վիգեն Խաչատրյան
15:12
Ճապոնիայի վարչապետը սկսել Է իր այցը Հնդկաստան
Հայաստանը պետք է ուլտիմատում ներկայացնի Ռուսաստանին
15:09
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահ Ասադի և այլ պաշտոնյաների նկատմամբ
Չեմ նայել, բայց գիրքը կարդացել եմ․ թատերականի ռեկտորը՝ «Որբանոց» գրքի մոտիվներով ներկայացումն արգելելու մասին
15:02
Ներխուժում Լոնդոնում Հնդկաստանի դեսպանատան տարածք. Նյու Դելին բողոք Է հայտնել Մեծ Բրիտանիային
Լաչինի միջանցքի հարցի հեռանկարը ՄԱԿ ԱԽ-ում. բարդ և աշխատատար ճանապարհ
14:55
Ցզինպինի օդանավին 10.000 մարդ է հետևում
Ցավոք, եռակողմ հայտարարությունում համարյա կետ չկա, որ Ադրբեջանը խախտած չլինի. Միրզոյանը՝ Լավրովին
Նախագահն աչալրջորեն հետևում է դատաիրավական համակարգում ընթացող բարեփոխումներին
Ցենզուրա չի կարելի սահմանել, «բ*զը» գրական հապավում է․ Թատերականի ուսանողները դասադուլ են անում
Խաշթառակում հարազատների կողմից բռնության ենթարկված 5 անչափահաս երեխաների նկատմամբ հատուկ պաշտպանական միջոց է կիրառվել
«Բ**ի տղա» արտահայտությունը դարձել է ներկայացումն արգելելու պատճառ, սա միջնադար է․ Ծատուրյան
Էջմիածնում չգործող հյուրանոցի առաջին հարկում 29-ամյա կնոջ կախված դի է հայտնաբերվել
14:30
Միջադեպ ադրբեջանցի ըմբիշի հետ. ՀՀ-ի հավաքականն ամփոփեց Եվրոպայի առաջնությունը
Մեդվեդևը Միջազգային քրեական դատարանին սպառնացել է գերձայնային հրթիռով
Բոլորս կսպասենք և կտեսնենք, թե ԼՂ իշխանության արտաքին քաղաքական վեկտորն ինչ փոփոխություն կապրի
Մհեր Գրիգորյանը և Բելառուսի փոխվարչապետը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության շուրջ
14:05
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ֆինլանդիան Թուրքիայից ոչ մի ապացույց չի ստացել ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում առաջընթացի մասին

Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իրենք ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում առաջընթացի ոչ մի ապացույց չեն ստացել Թուրքիայից:

Այդ մասին տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից: «Արտաքին գործերի նախարարությունը որևէ ապացույց չի ստացել այն մասին, որ Թուրքիան առաջընթաց է գրանցել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վավերացման հարցում… Բացի այդ, ես կցանկանայի ասել, որ մինչ այժմ մենք որևէ կոնկրետ քայլ չենք տեսել Թուրքիայի կողմից», – կիրակի օրը Yle հարթակին ասել Է Ֆինլանդիայի ԱԳՆ-ի քաղաքական վարչության գլխավոր տնօրեն Պիրիտա Ասունմաան՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերն այն մասին, որ Անկարան կարող է Շվեդիայից առանձին դիտարկել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հայտը։

Ըստ արտաքին քաղաքականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Թոնի Ալարանտի՝ Թուրքիան պետք է պաշտոնական հայտարարությամբ հանդես գա այն մասին, որ Ֆինլանդիան կատարել է անդամակցության համար համաձայնեցված բոլոր պայմանները, և որ ոչ մի նոր պայմաններ չեն լինի։ Ալարանտան հավելել է, որ դեռևս դժվար է հասկանալ, թե ինչ նկատի ունի Էրդողանն՝ ասելով, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հնարավորությունը կդիտարկվի Շվեդիայից առանձին:

«Միտքդ Է գալիս «բաժանիր և տիրիր» քաղաքականության գաղափարը», – նշել Է նա։ Կիրակի օրը հեռուստատեսային ելույթում Էրդողանն ասել էր, որ Թուրքիան կարող է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունը վավերացնել Շվեդիայից առանձին, «եթե Ֆինլանդիան թույլ չտա նույն սխալը, ինչ Շվեդիան»: «Նրանք (խմբ.՝ Շվեդիայի իշխանությունները) յուրովի ծիծաղում են մեզ վրա… Անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք այլ ազդանշան ուղարկել Ֆինլանդիայի վերաբերյալ:

Շվեդիան շոկի մեջ կհայտնվի, երբ մենք նման ազդանշան ուղարկենք», – մեջբերում են Էրդողանի խոսքն արևմտյան լրատվամիջոցները: Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, հունվարի 21-ին աջ ծայրահեղական քաղաքական գործիչ Ռասմուս Պալուդան Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան առջև հրապարակայնորեն այրել էր մուսուլմանների սուրբ գիրքը՝ Ղուրանը։ Դրանից հետո Էրդողանը հայտարարել էր, որ Շվեդիան չպետք է ակնկալի, որ Անկարան կհաստատի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր դիմումը:

Թուրքիան անորոշ ժամանակով հետաձգել էր բանակցությունները Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ՝ ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցության շուրջ: Շաբաթ օրը Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկա Հաավիստոն հայտարարել էր, որ Ֆինլանդիան և Շվեդիան կշարունակեն ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց համատեղ ուղին։ Նա նշել էր, որ ՆԱՏՕ-ի ճանապարհը փակ չէ իրենցից ոչ մեկի համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում