
«Եթե ԱՄՆ-ն իսկապես հոգ է տանում ուկրաինացի ժողովրդի մասին, ապա պետք է դադարեցնի սպառազինության մատակարարումը»,-ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։
«ԱՄՆ-ն ուկրաինական ճգնաժամի գլխավոր նախաձեռնողն ու հիմնական շարժիչ ուժն է, նա անընդհատ ծանր ու հարձակողական սպառազինություն է մատակարարում Ուկրաինային՝ ձգձգելով հակամարտությունը և այն դարձնելով ավելի ինտենսիվ»,-նշել է դիվանագետը:
Նա Վաշինգտոնին կոչ է արել «դադարել հարստանալ պատերազմով» և «պատասխանատու կերպով նպաստել դեէսկալացիային»՝ պայմաններ ստեղծելով «շահագրգիռ կողմերի» խաղաղ բանակցությունների համար։
Այս մասին հայտնել է ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությունը։