Սիրիայում օդային հարձակման հետևանքով ոչնչացվել է վեց բեռնատար, որոնք ուղևորվում էին Իրաքից: Անօդաչու թռչող սարքերը գրոհել են 25 բեռնատարի շարասյունը Աբու Քեմալ քաղաքից ոչ հեռու՝ Սիրիայի և Իրաքի սահմանին։
«Al Arabiya» հեռուստաալիքի աղբյուրները նշում են, որ ավտոշարասյան մեքենաները զենք էին տեղափոխում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի վերահսկողության տակ գտնվող խմբավորումների համար։