ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Երուսաղեմում տեղի ունեցած միջադեպին՝ գրելով. «Մենք խորապես մտահոգված ենք Երուսաղեմի քրիստոնեական կրոնական հաստատությունների վրա վերջին բռնությունների և վանդալիզմի կապակցությամբ, որոնք ուղղված են Հայոց պատրիարքարանի և Հին քաղաքի հայ բնակիչների դեմ»: