Monday, 27 03 2023
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
Հայաստան-Թուրքիա`1:2. Պարտություն` ծափահարությունների ներքո
Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Թուրքիայի դեմ խաղում
Ռևանշի խաղը․ Թուրքիային հաղթելու գլխավոր նախապայմանը
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում․ 1in.am
Ընդդեմ 300 միլիոնանոց Թուրքիայի․ Ուշագրավ փաստեր մեր մրցակցի մասին
Թուրքիայի դեմ խաղը պատմական չէ․ Քաղաքական մետաստազների վտանգը․․․
Խնդիրներ հավաքականի թիկունքում․ Պետրակովը ռիսկի կդիմի՞
Նաիր Տիկնիզյանն առաջինն է․ Նոր շունչ Հայաստանի հավաքականում
18:06
Հայաստանը միանում է համաշխարհային ֆուտբոլի առաջատար երկրներին. գործարկվել է VAR համակարգը
Սադրանք Ուկրաինայից․ Պետրակովի պատասխանը Բուրյակին․․․
14:30
Միջադեպ ադրբեջանցի ըմբիշի հետ. ՀՀ-ի հավաքականն ամփոփեց Եվրոպայի առաջնությունը
Պետրակովի վերջնական ցուցակը․ Ովքեր չկան հավաքականում
Ալեքսանդր Պետրակովը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին
Թուրքիայի հետ խաղը չպետք է քաղաքականացվի, բոլոր ֆուտբոլիստներն էլ իրենց պատմությունը գիտեն. մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը մերժել է Ալեքսանդր Պետրակովի՝ իր հետ կապվելու բոլոր փորձերը
12:40
Ադրբեջանի հավաքականը հնարավոր է մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը
Պետրակովը հրապարակել է Հայաստանի հավաքականի վերջնական կազմը
12:30
Երևանում կբարձրացվի՞ Ադրբեջանի դրոշը
13:10
Ուղիղ․ Արայիկ Հարությունյանի ասուլիսը՝ ՀՀ-ում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ
Խնդիր №1. Հայաստանի հավաքականը կունենա՞ նոր դարպասապահ
Ուշագրավ փաստեր Հրանտ-Լեոն Ռանոսի մասին․ Տեղաշարժեր Հայաստանի հավաքականում
Պաշտոնական. Մյունխենի «Բավարիայի» հարձակվողը` Հայաստանի հավաքականում
350 դոլա՞ր․ Որքան մարդ զրկվեց Հայաստան-Թուրքիա հանդիպումը դիտելուց
Ինչ է փոխանցել Խոակին Կապառոսը Ալեքսանդր Պետրակովին
Տիկնիզյանի որոշման արժեքը․ Ով է հաջորդը․․․
Պետրակովի ցուցակը․ Ռեֆորմներ Հայաստանի հավաքականում
Եվս մեկ նորեկ Հայաստանի հավաքականում․ Ով է Գեորգի Հարությունյանը
«Անառակ որդու» գալուստը․ Ով է Նաիր Տիկնիզյանը
Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների ցանկը

Մեղավորը Փաշինյա՞նն էր․ Ինչի է հասել Արոնյանը Հայաստանից հեռանալուց հետո

Երկու տարի առաջ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հայտարարեց Հայաստանի հավաքականից հեռանալու և ԱՄՆ-ի դրոշի ներքո ելույթ ունենալու մասին։ Արդեն 2021 թվականի դեկտեմբերից Արոնյանը պաշտոնապես սկսեց ներկայացնել ԱՄՆ-ը։ Որպես Հայաստանը լքելու հիմնական պատճառ Արոնյանը նշել էր ՀՀ իշխանությունների ոչ այնքան լավ վերաբերմունքն իր նկատմամբ։ «Երբ զգում ես, որ քեզ չեն հարգում, ուրեմ քեզ հետ հույսեր չեն կապում։ Խոսքը երկրի ղեկավարության մասին է։ Ես նրանց հետ խնդիր չունեմ։ Ես գիտեմ ով եմ շախմատում ու գիտակցում եմ, որ եթե ուզում եմ հաջողությունների հասնեմ պետք է տեղափոխվեմ այնպիսի երկիր որտեղ ավելի հանգիստ կլինի»,- «Կերպարից դուրս» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է Արոնյանը։ Արդեն տևական ժամանակ Լևոն Արոնյանը բնակվում է «հանգիստ» երկրում։ Թվում էր թե ԱՄն տեղեփոխվելով և թոթափելով լարվածությունը հայտնի գրոսմայստերը նոր բարձունքներ կնվաճի և կհավակնի աշխարհի չեմպիոնի տիտղոսին։ Իրականում ինչ տեղի ունեցավ Հայաստանից հեռանալուց հետո։ Բավական թույլ և անկայուն ելույթներից հետո Արոնյանի անհատական գործակիցը կտրուկ անկում ապրեց նվազելով մոտ 60 նիշով։ Նման մակարդակի շախմատիստի համար սա ուղղակի ձախողում է։ Այս պահինբ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում ընդամենը 2735 գործակցով Արոնյանը միայն 17-րդն է։

Իր վարկանիշով Արոնյանը միայն 5-րդն է ԱՄՆ-ում, մինչդեռ նա հավակնում էր շրջանցել Ֆաբիանո Կարուանային և դառնալ առաջինը։ Երեկ Նիդեռլանդների Վեյկ Ան Զեե քաղաքում ավարտված Tata Steel Masters մրցաշարում Արոնյանը 6․5 միավորով բավարարվեց 7-րդ հորիզոնականով։ Ի դեպ, այս մրցաշարում հայ շախմատիստը տարավ ընդամենը մեկ հաղթանակ։ Ինչի հասավ Արոնյանը Հայաստանից հեռանալուց հետո։ Փաշինյանն ու ՀՀ կառավարությո՞ւնն էին խանգարում նրան բարձր հաջողությունների հասնել Հայաստանի դրոշի ներքո։ Այսօր Արոնյանը հեռու է Փաշինյանից և ՀՀ իշխանություններից, և․․․։ Կարծում ենք մեկնաբանություններն ավելորդ են։ «Հայաստանում շախմատ կա։ Շատ են երիտասարդ տաղանդավոր շախմատիստները, որոնք սակայն աջակցություն չեն ստանում։ Այնուամենայնիվ, դժվար է ստեղծել այնպիսի պայմաններ որ նրանք շախմատ չխաղան։ Ես շատը գնացել եմ նրա համար, որ շախմատը Հայաստանում մնա։ Ես ֆինանսապես շատ ապահով մարդ եմ և ինձ շատ բան պետք չէ։ Շատ երկրներում պարապմունքների և մի տեղ գնալու ծախսերը պետության համար խնդիր չէ։ Մեր եկրում մինչև հեղափոխությունը դա պետությունն էր անում։ Հեղափոխությունից հետո դա իներցիայով մեկ տարի շարունակվեց։ Հետո ասեցին խոսենք ապագայի մասին։ Ես խախտելով պլաններս առավոտյան գնացի հանդիպման։ Այնտեղ ասացին, որ արի վաղը խոսենք։ Մտածեցի լավ, եկա հաջորդ օրը, և ինձ այս անգամ էլ ասեցին, կխոսենք հաջորդ շաբաթ։ Երբ փոխում ես քո պլանները և նման վերաբերմունքի ես արժանանում հասկանում ես, որ դրանք քեզ ուղղված մեսիջներ են։

Այսինքն քեզ հասկացնում են, որ այպես է  լինելու։ Ես իմ կյանքում որևէ մեկից չեմ նեղացել, բայց երբ ցանկանում ես աշխատել հասնել ,մաքսիմումին ու քեզ հասկացնում են, որ քո արածներն անիմաստ է․․․։ Այս ամենը նեղելու է քեզ և ես լարվելու եմ։ Իսկ լարվածության պայմաններում աշխատելը օգուտ չի բերի»,- հեռանալուց հետո նշել էր Արոնյանը։ Իսկ ինչ տեղի ունեցավ հայկական շախմատում Արոնյանի հեռանալուց հետո։ Էլինա Դանիելյանը գրանցելով պատմական արդյունք դարձավ Եվոոպայի անհատական առաջնության չեմպիոն։ Գաբրիել Սարգսյանը նվաճեց Եվրոպայի անհատական առաջնության արծաթե մեդալը։ Մարիամ Մչրտչյանը ցուցադրելով անհավանական խաղ դարձավ 18 տարեկանների Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն։ Հայկ Մարտիրոսյանը բրոնզե մեդալ նվաճեց բլից շախմատի աշխարհի առաջնությունում։

Եվ վերջապես Հայաստանի տղամարդկանց հավաքականը փայլուն խաղով դարձավ Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն։ Կարող էր արդյոք նման արդյունքները գրանցվել առանց պատշաճ վերաբերմունքի։ Պատասխանը կարծում ենք պարզ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում