
«Վերին Լարս» սահմանային անցակետով Վրաստանից դեպի Ռուսաստան տանող ճանապարհը ձյան ու մերկասառույցի պատճառով փակ է բեռնատարների համար. այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
«Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս միջազգային ավտոճանապարհի Գուդաուրի–Կոբի հատվածը փակ է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների համար»,– ասված է վրացական գերատեսչության հաղորդագրության մեջ։