Tuesday, 28 03 2023
01:00
Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքող ցուցարարներն արգելափակել են Լուվրի մուտքը
Սա անհարգալից վերաբերմունք է ՀՀ անկախության, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության նկատմամբ
00:45
ԱՄՆ-ն վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությանը
Ձեր հետ տարեք նաև ձեր մեդալները, կեղծ ու պաթոսային հայրենասիրությունը. Ստյոպա Սաֆարյանը՝ Էրիկ Իսրայելյանին
Աշոցքում ձյուն է տեղում․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
ՍԴ-ն հրապարակել է Հռոմի ստատուտը ՀՀ Սահմանադրությանը համապատասխան լինելու որոշումը
Թուրքիայի հարավ-արևելքում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Կարևորվել է Երևանի և Տարտուի միջև հաստատվող գործակցությունը
23:30
Գերմանական Լեոպարդ-2 տանկերը հասել են Ուկրաինա
Հանրային քննարկման է ներկայացվել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը
23:00
Քաբուլում ահաբեկչության հետևում կանգնած են ԻՊ-ի զինյալները. «Թալիբան»-ի ներկայացուցիչ
22:45
Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում
ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ է նշանակվել
ՀՀ դեսպանը և Միխայիլ Գալուզինը քննարկել են միջգերատեսչական խորհրդակցությունների ծրագրերը
Պետք է կարողանալ ՌԴ-ի հետ կարգավորել բարդ հարաբերությունները և ստանալ մի քանի հարցի հստակ պատասխան
ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշևի հայտարարությունները. ամփոփ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով
Հայհոյանք, քաշքշոց. Պարեկները տուժող են ճանաչվել և հարցաքննվե
21:48
Լեհաստանում ռուս լրտեսի են ձերբակալել
Մերժվածներին կրկին մերժում են, բայց անհանգստացնող է նաև ՔՊ-ին ընտրելը
Խանդանյանը Չեխիայի ԱԳՆ պատվիրակությանը ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը
Զոհ՝ Երասխում․ մահվան հետ ասոցացվող մեդալներ
Մոսկվան անընդունելի է համարում Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը
Պարտությունն ինձ վրա ազդել է, ես իմ կյանքում քիչ եմ պարտվել. Պետրակով
Ֆրանսիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սենատում քրդական կազմավորումների անդամներին պարգևատրելու համար
Երևանի սուվերեն վարքագծից է կախված` ինչպես պաշտպանել Հայաստանին ու Արցախին
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ է նշանակվել Վահագն Գրիգորյանը
Անկարա-Բաքու համաձայնեցված գործողություններ․ ռուսները կրակում են սեփական ոտքին
21:10
Ուկրաինայի վերականգնումը սերուդների հարց է

Տեղի են ունեցել հայ-եգիպտական բարձր մակարդակի հանդիպումներ, ստորագրվել են հուշագրեր

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Երկու երկրների նախագահների մասնակցությամբ ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջև գիտական և տեխնոլոգիական համագործակցության մասին», «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և «Եգիպտոսի Արաբական Հանրապետության ներդրումների և ազատ առևտրի գոտիների տնօրինության», «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարության միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրեր: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ նախագահ Խաչատուրյանը ողջունել է Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն և նշել, որ այն պատմական է։ Նախագահի խոսքով՝ երկու երկրների ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերի խորքից, որը շարունակում է ամրապնդվել Հայաստանի և Եգիպտոսի կայուն հարաբերություններով: Ողջունելով պաշտոնակցին, նախագահ Խաչատուրյանը նշել է նաև, որ Եգիպտոսի բարեկամ ժողովուրդն առաջիններից էր, որն ապաստան տվեց Օսմանյան կայսրությունում Ցեղասպանության վայրագություններից փրկված հազարավոր հայերի և աշխարհասփյուռ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա այն հյուրընկալությունը, որը մեր հայրենակիցներին ցուցաբերվեց: Նախագահի խոսքով՝ եգիպտահայ համայնքը դարձել է մեր բարեկամ երկրներն իրար կապող կարևորագույն կամուրջներից մեկը։

Նշվում է, որ, ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունելով Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին և պատվիրակության անդամներին, մասնավորապես ասել է. «Ուրախ ենք ձեզ հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում: Անձամբ ես ուրախ եմ ձեզ հյուրընկալել Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում: Սա պատմական իրադարձություն է. Եգիպտոսի նախագահն առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Շնորհակալություն: Մենք հպարտ ենք, որ Դուք այստեղ եք: Մեր առանձնազրույցի ընթացքում միմյանց ներկայացրեցինք նաև մեր անհանգստությունները: Պարոն նախագահը ներկայացրեց Եգիպտոսի և տարածաշրջանային որոշ խնդիրներ: Ես ներկայացրեցի մեր տարածաշրջանային և Հայաստանի Հանրապետության խնդիրները:

Գաղտնիք չէ, որ Եգիպտոսն իր տարածաշրջանում գերտերություն է և հայտնի է նաև, որ միջնորդական առաքելության մեծ փորձ ունի և, որ ամենակարևորն է՝ խաղաղության գաղափարախոսության իրականացնող, հարևանների հետ խաղաղ ապրելու, խաղաղ գոյակցելու գաղափարախոս երկիր է: Այս առումով մենք շատ նման ենք իրար, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքականությունն է այդպիսին՝ հասնել տարածաշրջանում խաղաղության, հարևանների հետ ապրել խաղաղ, բարեկեցիկ կյանքով: Համոզված եմ, որ մենք Եգիպտոսի փորձի կարիքը ևս ունենք:

Մեկ անգամ ևս շնորհակալություն այցի համար: Վստահ եմ, որ այսօրվա մեր հանդիպումներն արդյունավետ կլինեն և կնպաստեն մեր երկու երկրների հարաբերությունների զարգացմանը»:

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկացմամբ՝ նախագահ Խաչատուրյանը կարևորել է հայ-եգիպտական առևտրատնտեսական կապերի զարգացման ներուժի ամբողջական օգտագործումը՝ գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում:

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել հայ-եգիպտական բազմաշերտ համագործակցությունն առաջ մղելու անհրաժեշտությունը՝ ինչպես առևտրատնտեսական, այնպես էլ դիվանագիտական հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Իր խոսքում Եգիպտոսի նախագահը նշել է, որ Եգիպտոսը նույնպես առնչվել է տարածաշրջանային հակամարտությունների և իր հերթին պատրաստակամ է հնարավոր ջանքերը ներդնել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման համար: «Եգիպտոսը մինչ օրս շարունակում է տարբեր տարածաշրջանային խնդիրների և կոնֆլիկտների ականատես լինել և պետք է արձանագրել մեկ շատ կարևոր հանգամանք, որ նախորդ դարի 70-ական թվականներից սկսած Եգիպտոսը գնաց խաղաղության ճանապարհով և այդ ճանապարհին բախվեց մի շարք խոչընդոտների…

Ձեզ հետ ունեցած առանձնազրույցի ընթացքում ես արձանագրեցի, որ մենք հայ-ադրբեջանական հակամարտության հարցում ունենք չեզոք դիրքորոշում և այս իմաստով, եթե դուք ընդունում եք մեր միջնորդությունը և կցանկանաք, որ մենք միջնորդենք կամ նման դեր ստանձնենք, ապա մենք պատրաստ ենք»:

Հանդիպման ընթացքում նախագահներն անդրադարձել են գյուղատնտեսության, ենթակառուցվածքների ոլորտներում լավագույն փորձի փոխանակմանը, տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման, ինչպես նաև երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացման խոչընդոտների հաղթահարման ուղիներին, մասնավորապես՝ այս նպատակով Երևան-Կահիրե կանոնավոր ուղիղ չվերթների իրականացման հնարավորություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում