Tuesday, 28 03 2023
01:00
Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքող ցուցարարներն արգելափակել են Լուվրի մուտքը
Սա անհարգալից վերաբերմունք է ՀՀ անկախության, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության նկատմամբ
00:45
ԱՄՆ-ն վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությանը
Ձեր հետ տարեք նաև ձեր մեդալները, կեղծ ու պաթոսային հայրենասիրությունը. Ստյոպա Սաֆարյանը՝ Էրիկ Իսրայելյանին
Աշոցքում ձյուն է տեղում․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
ՍԴ-ն հրապարակել է Հռոմի ստատուտը ՀՀ Սահմանադրությանը համապատասխան լինելու որոշումը
Թուրքիայի հարավ-արևելքում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Կարևորվել է Երևանի և Տարտուի միջև հաստատվող գործակցությունը
23:30
Գերմանական Լեոպարդ-2 տանկերը հասել են Ուկրաինա
Հանրային քննարկման է ներկայացվել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը
23:00
Քաբուլում ահաբեկչության հետևում կանգնած են ԻՊ-ի զինյալները. «Թալիբան»-ի ներկայացուցիչ
22:45
Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում
ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ է նշանակվել
ՀՀ դեսպանը և Միխայիլ Գալուզինը քննարկել են միջգերատեսչական խորհրդակցությունների ծրագրերը
Պետք է կարողանալ ՌԴ-ի հետ կարգավորել բարդ հարաբերությունները և ստանալ մի քանի հարցի հստակ պատասխան
ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշևի հայտարարությունները. ամփոփ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով
Հայհոյանք, քաշքշոց. Պարեկները տուժող են ճանաչվել և հարցաքննվե
21:48
Լեհաստանում ռուս լրտեսի են ձերբակալել
Մերժվածներին կրկին մերժում են, բայց անհանգստացնող է նաև ՔՊ-ին ընտրելը
Խանդանյանը Չեխիայի ԱԳՆ պատվիրակությանը ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը
Զոհ՝ Երասխում․ մահվան հետ ասոցացվող մեդալներ
Մոսկվան անընդունելի է համարում Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը
Պարտությունն ինձ վրա ազդել է, ես իմ կյանքում քիչ եմ պարտվել. Պետրակով
Ֆրանսիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սենատում քրդական կազմավորումների անդամներին պարգևատրելու համար
Երևանի սուվերեն վարքագծից է կախված` ինչպես պաշտպանել Հայաստանին ու Արցախին
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ է նշանակվել Վահագն Գրիգորյանը
Անկարա-Բաքու համաձայնեցված գործողություններ․ ռուսները կրակում են սեփական ոտքին
21:10
Ուկրաինայի վերականգնումը սերուդների հարց է

Բերդ քաղաքում կայացել է Հայոց բանակի օրվան նվիրված Դրոշի բարձրացման արարողություն

Բերդ քաղաքում Հայոց բանակի օրվան նվիրված Դրոշի բարձրացման արարողությունը, որը տեղի ունեցավ Բերդի «Սորաններ» դենդրոպարկում, նպատակ ուներ ոչ միայն մեկ անգամ ևս ընդգծել Հայոց բանակի կարևորությունը, այլ նաև սահմանամերձ Տավուշը դարձնել էկոտուրիզմի, էկոկրթության հրաշալի մի անկյուն։

Արարողությանը, որպես հատուկ հյուրեր մասնակցել են Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, որն իր ելությում չափազանց կարևորել է նմանօրինակ հայրենասիրական նախաձեռնությունները և հույս հայտնել, որ սա առաջին քայլը կարող է լինել հետագա խոշոր իրադարձությունների՝ այս տարածաշրջանում։

Միջոցառման սկիզբն ազդարարվել է հայոց օրհներգով և Բերդի գնդի գնդերեց Հովհաննես սակավագ Ավետիսյանի աղոթքով և ոգեկոչման խոսքով։ «Ես պատիվ ունեմ այսօր ներկայացնելու հայոց բանակը, որի խորհրդանշական օրվա առիթով էլ այսօր այստեղ ենք։ Չնայած մեր երկրի վերջին շրջանի պարտություններին, ողբերգական դեպքերին՝ մեծ հպարտությամբ ենք բարձրացնելու այս դրոշը, որովհետև դեռևս սահմանին կանգնած են մեր զինվորները և, անկախ բոլոր դժվարություններից, իրենք իրենց խնդիրն են իրականացնում»,- իր խոսքում նշել է Հովհաննես սարկավագը։

Ներկաներին ողջույնի խոսք է ասել նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Գաբրիելյանը, որի անմիջական ջանքերով էլ տեղի է ունեցել այս միջոցառումը։ «Ես հույս ունեմ և նաև հավատում եմ, որ այս նախաձեռնությամբ՝ սրբազան Եռագույնի բարձրացմամբ կավարտվեն մեր երկրի համար դժվար ժամանակները, այսուհետև մենք պետք է կարողանանք թևակոխել մի շրջան, որտեղ արարելու, զարգանալու, բարիք ստեղծելու հնարավորություն կունենանք։ Հայոց բանակը մեր սրբության սրբոցն է, հպարտությամբ ենք շնորհավորում նրա տոնը։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ մեր Եռագույնը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, կեցցե՛ Հայոց բանակը», իր ելույթում նշել է Լևոն Գաբրիելյանը, շնորհակալություն հայտնելով նաև Բերդ համայնքի բնակիչներին՝ իրենց ակտիվ մասնակցության համար։

Միջոցառման գեղարվեստական մասը, որտեղ ընդգրկված էին ազգային և հայրենասիրական երգեր և կատարումներ, ապահովել է Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջը, որի հետ վերջերս «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ը համագործակցության հուշագիր է ստորագրել։

Վերջում, ազգային օրհներգի և ծափահարություների ներքո Լևոն Գաբրիելյանը և Բերդի «Սորաններ» դենդրոպարկի տնօրեն Արտակ Չիլինգարյանը բարձրացրել են Հայոց եռագույնը, որը հզորությամբ ծածանվելու է Տավուշ աշխարհի բարձրադիր վայրում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում