Վեթինգի գործընթացը իրականացնելու որևէ ռեսուրս այսօր արդեն չկա:«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի» փորձագետ, փաստաբան Դավիթ Գյուրջյանը:
Վեթինգի տեղի չունենալը փաստաբանի համար ցավալի է, որովհետև դատաիրավական բարեփոխումների առումով իշխանության նկատմամբ հանրային վստահությունը նվազել է․ «Մնացական Մարտիրոսյանի առաջադրումը կարող ենք դատական համակարգի հետընթաց համարել: Հանրության սպասելիքները դատական համակարգի բարեփոխումների մասով չի արդարացել»: