
Իրանում մի շարք պայթյուններ են տեղի ունեցել, այդ թվում՝ Սպահանի ռազմական պահեստում և շարժիչային յուղերի գործարանում:
Ըստ իրանական ԶԼՄ-ների, հարձակումները եղել են անօդաչու թռչող սարքերի միջոցով:
Բացի այդ, պայթյուն է գրանցվել Թեհրանում և Ռեշտում, Թավրիզի «Շահեդ 136» անօդաչու թռչող սարքերի գործարանում, Ազարշահրում գտնվող շարժիչային յուղերի արտադրության գործարանում: Հանրապետության որոշ շրջաններում անջատվել է լույսն ու էլեկտրականությունը