Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Վիկ Դարչինյանի գոտին բաժին հասավ Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

Սեպտեմբերի 2-ին Կ.Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում կայացավ Հայաստանի համար աննախադեպ` պրոֆեսիոնալ բոքսի երեկո` «Հայաստանն ընդդեմ աշխարհի»: Համալիրի լեփ-լեցուն դահլիճը ականատես եղավ 4 գեղեցիկ մարտի. բոլոր 4 մենամարտերն էլ ավարտվեցին հայ բռնցքամարտիկների հաղթանակով:

Նախ մինչև 60 կգ քաշային կարգում Հովհաննես Ժամկոչյանը երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց Վրաստանի ներկայացուցիչ Միխայիլ Գոգաշվիլուն: Ապա Ազատ Հովհաննիսյանը նույնպես երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց Էստոնիայի դրոշի ներքո հանդես եկող Սերգեյ Կասիմովին:

Գաբրիել Դոլմաջյան-Եվգենի Ֆյոդորով մենամարտն ավելի բարդ ստացվեց: Հայ բռնցքամարտիկը միավորներով հաղթեց լատվիացուն: Բոլոր երեք մրցավարները միևնույն` 60-54 հաշվով հաղթանակը շնորհեցին մեր բռնցքամարտիկին:

Վերջում տեղի ունեցավ երեկոյի կարևորագույն մրցամարտը` IBO տարբերակով աշխարհի չեմպիոնական գոտու համար, որը վիճարկեցին գործող չեմպիոն, Հայաստանը ներկայացնող Վիկ Դարչինյանը և Էվանս Մբամբան` ՀԱՀ-ից:

Վիկն ակնհայտ գերազանցում էր հարավաֆիրկացուն` թե՛ արագությամբ, թե՛ տեխնիկայով: Տպավորությունն այնպիսին էր, որ Մբամբայի գերխնդիրը նոկաուտի չենթարկվել էր, ինչը դիմացկուն հարավաֆրիկացուն հաջողվեց: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեք կողային մրցավարներն էլ հաղթանակը շնորհեցին վանաձորցի բռնցքամարտիկին` 119-107, 120-107, 120-107:

Այժմ անդրադառնանք ռինգից դուրս կատարվածին: Հայ հանդիսատեսը պարզապես հրաշալի դրսևորեց իրեն` առաջին իսկ մարտի մեկնարկային ռաունդից բուռն, բայց կարգապահ աջակցելով մեր մարզիկներին: Իհարկե, գնալով մթնոլորտն ավելի էր թեժանում, բղավոցներն ու վանկարկումները` բարձրանում: Իսկ Դարչինյան-Մբամբա մարտի ժամանակ հանդիսատեսը ոչ մի վայրկյան չլռեց «սատկացրու», «հաղթանակ», «նոկաուտ», «Վիկ», «ցուլ» և այլ վանկարկումները լսելի էին ամբողջ 12 ռաունդների ընթացքում:

Երեկոյին ներկա էր նաև Սերժ Սարգսյանը, ում անունը հաղորդավարները առիթը բաց չէին թողնում հնչեցնել: Սակայն այն, ինչ արեց Վախթանգ Դարչինյանը, մեծամասնության համար անակնկալ էր. երկար շնորհակալական խոսք ասելուց, հանդիսատեսից ներողություն խնդրելուց (մրցակցին նոկաուտի չենթարկելու համար) և բազմաթիվ շնորհավորանքների արժանանալուց հետո նա բարձրացավ օթյակ ու գոտին հանձնեց Սերժ Սարգսյանին: Հրաշալի երեկոյի ցուցադրական ավարտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում