Thursday, 23 03 2023
«Կկանխենք ահաբեկչության միջոցով Թուրքիային ծնկի բերելու փորձերը»․ Էրդողան
Տիգրան Խաչատրյանն ընդունել է Լեհաստանի դեսպանին և Վարշավայի ֆոնդային բորսայի ներկայացուցիչներին
Ավանեսյանը կարևորել է կնոջ ինքնազարգացման և ինքնադրսևորման համար հնարավորությունների ստեղծումը
Օսկար 2023-ի արարողությունը
23:45
Boeing-737 ինքնաթիռը՝ 184 ուղևորով, վթարային վայրէջք է կատարել Շերեմետևոյում
23:30
ԱՄՆ-ում օդաչուի ինքնազգացողությունը վատանալուց հետո ուղևորը օգնության է հասել անձնակազմին
Պուտինին ձերբակալելը նշանակում է պատերազմ հայտարարել Ռուսաստանին
Շուշիի պես շեն քաղաքն իր նշանակությամբ շատ «գրավիչ» էր թուրքերի համար. Ռուբեն Վարդանյան
Միջազգային հանրության կողմից ուժի կիրառման հստակ դատապարտման բացակայությունը հանգեցրեց այն իրավիճակին, որին այժմ առերեսվում է ամբողջ աշխարհը․ Միրզոյան
«Տարօրինակ հակասություն» Փաշինյան-Բլինքեն հայտարարություններում
«Opel Astra» -ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 60 մետր գլորվել ձորը․ կա զոհ
Դուռ չենք շրխկացնում, բայց հարաբերությունների հիմքում պետք է լինի արժանապատվություն
22:07
ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում խոլերայի տարածման շատ բարձր ռիսկի մասին
Ֆրանսիայի ԱԳ նախարարի տարածաշրջանային այցը զգուշացում է
21:50
Ռուսաստանը դարձել է Իրանի խոշորագույն օտարերկրյա ներդրողը
21:40
Ուկրաինայի ցամաքային ուժերը հակահարձակում են սկսում Բախմուտում
Հայաստանի համար Ռուսաստանից եկող վտանգները ավելի մեծ են, քան՝ Թուրքիայից
21:20
Սպիտակ տունն անհիմն է համարում Պուտինի մեղադրանքները
21:10
ԱՄՆ-ն իր դրոնին հարվածած ռուս օդաչուին անվանել է «ապուշ»
«Վիվամեդ» կլինիկան ցանկանում է հրաժարվել Սաակաշվիլիի բուժումից
Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք․ ՌԴ ՊՆ
20:40
Լոս Անջելեսի մերձակայքում գտնվող քաղաքում հազվագյուտ տորնադո է տեղի ունեցել
20:30
Կհանդիպեն Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները
Իսրայելում ընդդիմության բողոքի ակցիաներ են տեղի ունենում Նեթանյահուի դատական բարեփոխումների դեմ
Գեղհովիտցին պարտքերը մարելու համար սպանել է ծանոթին․ հափշտակած գումարով մարել է պարտքի մի մասը
20:10
Գերմանական BILD հրատարակությունը Վրաստանը ներառել է 2023 թ.-ի լավագույն զբոսաշրջային ուղղությունների հնգյակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Էդինբուրգի նավանորոգարանում ամերիկյան նավ է կողաշրջվել. կա 35 վիրավոր
Արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիների թիվը շեշտակիորեն նվազել է
Իրանը Ռուսաստանն անվանել է այս ֆինանսական տարվա ամենախոշոր ներդրող

ԱՄՆ-ում քսան տարբեր կազմակերպությունների ներգրավմամբ ձևավորվել է “Save Karabakh” կոալիցիան

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի առաջնորդությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ձևավորվել է “Save Karabakh” կոալիցիան։ Այս նախաձեռնությունը հաջորդել է ԱՄՆ Կոնգրեսում Արցախի շրջափակման ադրբեջանական քաղաքականությունը դատապարտող երկկուսակցական բանաձևի շրջանառության մեջ դնելուն, որը նախաձեռնել են Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դավիթ Վալադաոն և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ Բրեդ Շերմանը։ Այս մասին հայտնեցին ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից:

Հիշյալ կոալիցիյաի մասին հայտարարությունը կատարվել է հունվարի 27-ին Կապիտոլիումի բարձունքում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։ Ասուլիսին մասնակցել են ԱՄՆ կրոնական ազատության հարցերով նախկին դեսպան, սենատոր Սեմ Բրաունբեքը, ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչներ։ Մասնակցել են նաև կոալիցիոն կազմակերպությունների ներկայացուցիչներ` մասնավորապես «Միջազգային և կառավարական հարցերով անգլիական գրասենյակից», Բարոնուհի Քերոլայն Քոքսի կողմից հիմնադրված «ՀԱՐԹ կազմապերպությունից», «Խոցելի ժողովուրդների նախագծից», “Genocide watch”-ից, «Հունա-ամերիկյան առաժնորդության խորհրդից», «Ի պաշտպանություն քրիստոնյաների» և այլ կազմակերպություննից։ Կոալիցիային միացած կազմակերպությունների ընդհանուր թիվը քսան է։

Իր ելույթում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը արձանագրել է․ «Սա բազմազան կոալիցիա է՝ նպատակ ունենալով փրկել Արցախը։ Մենք ուս ուսի կանգնած ենք մեր կոալիցիայի հետ և համերաշխ ենք Կոնգրեսի մեր ընկերների հետ, ովքեր առաջ են մղում ապաշրջափակման օրենսդրություն, որը նախատեսվում է ներկայացնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Այժմ, առավել քան երբևէ, հայ և դաշնակից ամերիկացիները պետք է ոտքի կանգնեն և բարձրաձայնեն իրենց ձայնը»։

2023-01-27_AramHamparian.jpg (415 KB)

Ասուլիսի ընթացքում ելույթ են ունեցել, Արցախի շրջափակմանն անդրադարձել, ԱՄՆ իշխանություններից որոշակի գործողություններ պահանջել ու ադրբեջանական քաղաքականությունը դատապարտել կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Ջուդի Չուն, Դեյվիդ Վալադաոն, Բարբարա Լին, Նիկոլե Մալիոտակիսը, Ջիմ Կոստան, Լու Քորեան, դեսպան Սամ Բրոունբեքը, Ռոբերտ Ավետիսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում