Tuesday, 23 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները

Պարտադիր բժշկական ապահովագրությունը պետք է իրականացվի մեկ պետական ապահովագրական հիմնադրամի միջոցով

«Ամերիա» ընկերության կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում է արել՝ անդրադառնալով պարտադիր առողջապահական համակարգի ներդրմանը: Նա, մասնավորապես, նշել է. «Առողջության պարտադիր ապահովագրության մասին. մութ սենյակում սև կատու փնտրելիս, հնարավոր է հանդիպել հրեշի

Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի` ներկայումս առաջարկվող տեսքով ներդրումը կբերի առողջապահական համակարգի ֆինանսավորման աղբյուրների փոփոխության` չհանգեցնելով, սակայն, համակարգի արդյունավետության և որակի բարձրացման:

Առողջապահության ընթացիկ ծախսերը որպես ՀՆԱ մասնաբաժին դիտարկելիս` կարելի է նկատել, որ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներով,  2020 թվականին Հայաստանի ցուցանիշը (ՀՆԱ-ի 12%) գերազանցում է այնպիսի երկրների ցուցանիշները, ինչպիսիք են Իսրայելը (8%), Իտալիան (10%), Ֆինլանդիան (10%), և համադրելի է Ֆրանսիայի (12%) կամ Գերմանիայի (13%) ցուցանիշների հետ (ավելին տե’ս https://apps.who.int/nha/database/Select/Indicators/en):

Միևնույն ժամանակ, վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող առողջապահական ծախսերը (և’ պետական, և’ մասնավոր) ավելացել են շուրջ 20 անգամ` 26 դոլարից (2000 թվականին) հասնելով 524 դոլարի 2019 թվականին: Արդյունքում, ներկայումս առողջության պահպանման գինը Հայաստանում զգալիորեն գերազանցում է տարածաշրջանային այլ երկրներում համանման ցուցանիշները. այդ ցուցանիշով Հայաստանը գերազանցում է ինչպես Վրաստանի (291 դոլար), այնպես էլ Ադրբեջանի ցուցանիշները (193 դոլար):

Այսպիսով` իրապես կարիք կա նախաձեռնել առողջապահական համակարգի բարեփոխում, որի թիրախը պետք է լինի համակարգի արդյունավետության բարձրացումը, մասնավորապես` քաղաքացիների անձնական միջոցներից ծախսվող գումարների ճիշտ ուղղորդումը և կառավարումը»:

Այս առնչությամբ՝ տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Տիգրան Ջրբաշյանի ներկայացրածը հիմնավոր է համարում. «Ես նույնպես համաձայնվելով կառավարության այս քայլի հետ՝ նշել էի, որ կան չլուծված խնդիրներ, որոնք նախ պետք է լուծել և նոր անցնել համակարգի ներդրմանը։ Պարոն Ջրբաշյանի մտահոգությունների հետ համամիտ եմ այն առումով, որ համակարգը օպտիմիզացիայի կարիք ունի։ Այդպիսի մի քայլ մենք կատարեցինք 1998-ին, 1999-ին ու 2000-ականների սկզբին, երբ հիվանդանոցային ուռճացված համակարգը օպտիմիզացրինք, խնդիր դրեցինք, որ բուժաշխատողները լիցենզավորվեն։ Այդ ժամանակ օրակարգում էր առողջապահական կազմակերպությունների, հիվանդանոցների հավատարմագրման հարցը, որը, սակայն, մինչ օրս չի իրականացվել։ Օրակարգում էր երկրում հստակ դեղաքաղաքականություն վարելու խնդիրը, որի արդյունքում կլիներ դեղերի գների պետական կարգավորում։  Խնդիր էր դրված, որ մշակվեն բժշկատնտեսագիտական ստանդարտներ։ Շրջանառության մեջ է դրվել որակի վերահսկման համակարգի ներդրման խնդիրը։ Ցավոք, այդ հիմնախնդիրներից շատերն առ այսօր լուծված չեն»,-ասաց Արիստակեսյանը:

Անդրադառնալով կադրերի պատրաստմանը, նա ասաց. «Շատ արատավոր է այն հանգամանքը, որ Հայաստան նման փոքր բժիշկներ են պատրաստել և պատրաստում այնպիսի բժշկական հաստատություններ, ինչպիսին է արատավոր համբավով հայտնի Հայբուսակ համալսարանը։ Կան նմանատիպ այլ ուսումնական կենտրոններ, որոնց կրթական ծրագրերը դույզն ինչ հավատարմագրված չեն ԿԳՍՄ նախարարության կողմից։ Ի լրումն պետական բժշկական համալսարանի բարձրակարգ կադրերի՝ այդ բուհերի շրջանավարտները լրացնում են բժիշկների հոծ բանակը՝ դրանով լինելով մեծ ծախսային բեռ առողջապահական համակարգի համար։ Ավելին՝ երկար ժամանակ նրանք չէին լիցենզավորվում և իրենց գիտելիքները չեն հարստացնում նորագույն փորձով։ Դրա ապացույցներից մեկն էլ այն է, որ վերջին տարիներին սկիզբ առած շարունակական մասնագիտացման զարգացման ատեստավորման արդյունքում 5000 բժիշկներ արդեն իսկ զրկվեցին այդ մասնագիտությամբ աշխատելու իրավունքից։ Բայց տարիներ շարունակ այդ մարդիկ ֆինանսավորվել են ՀՀ քաղաքացու գրպանից կամ պետական ապահովագրական այլ ֆոնդերից՝ դրանով իսկ թանկացնելով առողջապահական ծառայությունները»:

Դրան զուգահեռ, ըստ տնտեսագետի՝ առ այսօր չի իրականացվում առողջապահական որևէ կազմակերպության հավատարմագրում, ինչը ենթադրում է առողջապահական կազմակերպությունների համապատասխանությունը միջազգային առաջավոր փորձին համահունչ ստանդարտներին, որոնք թույլ են տալիս այդ կազմակերպություններին իրականացնելու պատշաճ առողջապահական ծառայություններ. «Այդ բարձիթողի վիճակում երկրում ստեղծվել են տասնյակ, անգամ հարյուրավոր առողջապահական կազմակերպություններ, որոնց կողմից մատուցած ծառայությունների որակը կասկած է հարուցում։  Ավելին, այդ կազմակերպություններն իրական մրցակցության բացակայության պայմաններում առողջապահական ծառայությունների համար սահմանում են կամայական շուկայական գներ, որոնք բոլորովին մատչելի չեն միջին վիճակագրական հայաստանցու համար։ Այդ պարագայում անձնական անպատասխանատվության արդյունքում, ինչը արտահայտվում է հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի քաղաքացիների ոչ հետևողական վերաբերմունքով, նրանք հայտնվում են ֆինանսական ծանր վիճակի մեջ»:

Մյուս խնդիրը, Արիեստակեսյանի հաղորդմամբ՝ լաբորատոր գործիքային հետազոտություններ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորման համակարգի բացակայությունն է, ինչի արդյունքում միևնույն անձի լաբորատոր գործիքային հետազոտությունների արդյունքները տարբեր կազմակերպություններում ոչ միայն էապես տարբերվում են, այլև խիստ հակասական են. «Դրա արդյունքում հիվանդությունը սխալ է ախտորոշվում և ունենում ենք անցանկալի արդյունքներ մահվան տեսքով։ Ապահովագրական համակարգի անցման կարևորագույն և հիմնական գրավականներից մեկը ըստ հիվանդությունների՝ նոզոլոգիաների՝ բժշկատնտեսագիտական ստանդարտների հաստատումն է, ինչի համար պետական բյուջեից, դրամաշնորհային միջոցներից տարիներ շարունակ ծախսեր են կատարվում, սակայն առ այսօր չունենք իրավականորեն հաստատված բժշկատնտեսագիտական ստանդարտների համակարգ, ինչի պարագայում  պետական պատվերով ֆինանսավորվող հիվանդությունների գները 3-4 անգամ ցածր են մասնավոր կազմակերպությունններում առաջարկվող գներից։ Դա երկակի ծայրահեղություն է, ինչը հանգեցնում է առողջապահական ծառայությունների ֆինանսական անմատչելիության»:

Մովսես Արիստակեսյանը կարևորեց նաև այն, որ ներկայումս շրջանառվող հայեցակարգով նախատեսում է, որ պարտադիր բժշկական ապահովագրությունը պետք է իրականացվի միակ պետական ապահովագրական հիմնադրամի միջոցով. «Բոլոր շահարկումները և պնդումները, թե պարտադիր բժշկական ապահովագրությունը պետք է իրականացվի բազմաթիվ այլ ապահովագրական ընկերությունների մրցակցային միջավայրում, հակասում է միջազգային փորձին: Դա կբերի առողջապահական ծառայությունների առնվազն 10-15 տոկոս թանկացման, և այդ ապահովագրական ընկերությունների միջոցով մատուցվող ծառայությունների բյուրոկրատական քաշքշուկների և ամենակարևորը՝ որակի պատշաճ հսկողության թուլացման»,-ընդգծեց Արիստակեսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում