Monday, 20 03 2023
Հայաստանը կարևորում է Թունիսի հետ համագործակցության ակտիվացումը. Վահագն Խաչատուրյան
Հայաստանում մեկ ամսում արտադրվել է 2,4 մլն հատ սիգարետ
Նախորդ տարի շինարարության ընդհանուր ծավալը կազմել է 541 մլրդ դրամ. Վահան Քերոբյան
Բելգիահայ տղամարդը դանակի հարվածներով սպանել է 28-ամյա դստերը
Գիտամեթոդական խորհրդի երկրորդ նիստում քննարկվել են 7 էսքիզային նախագծեր. ԿԳՄՍՆ
Հայաստանը հետ չի կանգնի Հռոմի ստատուտի վավերացումից, բայց հիմա ավելի դժվար կլինի
15:21
Կանադան ԱՄՆ-ին, Ճապոնիային և Հարավային Կորեային կոչ է արել նոր դաշինք ստեղծել Ռուսաստանի և Չինաստանի դեմ
15:18
Եղանակը աշխարհում – Մարտ 21, 2023
15:15
Ուկրաինան կունենա մեծ հակահարձակման միայն մեկ հնարավորություն
Սեդա Սաֆարյանին պիտակավորում եք․ նա այս քննարկումից ավելի շահեց․ Վիգեն Խաչատրյան
15:12
Ճապոնիայի վարչապետը սկսել Է իր այցը Հնդկաստան
Հայաստանը պետք է ուլտիմատում ներկայացնի Ռուսաստանին
15:09
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահ Ասադի և այլ պաշտոնյաների նկատմամբ
Չեմ նայել, բայց գիրքը կարդացել եմ․ թատերականի ռեկտորը՝ «Որբանոց» գրքի մոտիվներով ներկայացումն արգելելու մասին
15:02
Ներխուժում Լոնդոնում Հնդկաստանի դեսպանատան տարածք. Նյու Դելին բողոք Է հայտնել Մեծ Բրիտանիային
Լաչինի միջանցքի հարցի հեռանկարը ՄԱԿ ԱԽ-ում. բարդ և աշխատատար ճանապարհ
14:55
Ցզինպինի օդանավին 10.000 մարդ է հետևում
Ցավոք, եռակողմ հայտարարությունում համարյա կետ չկա, որ Ադրբեջանը խախտած չլինի. Միրզոյանը՝ Լավրովին
Նախագահն աչալրջորեն հետևում է դատաիրավական համակարգում ընթացող բարեփոխումներին
Ցենզուրա չի կարելի սահմանել, «բ*զը» գրական հապավում է․ Թատերականի ուսանողները դասադուլ են անում
Խաշթառակում հարազատների կողմից բռնության ենթարկված 5 անչափահաս երեխաների նկատմամբ հատուկ պաշտպանական միջոց է կիրառվել
«Բ**ի տղա» արտահայտությունը դարձել է ներկայացումն արգելելու պատճառ, սա միջնադար է․ Ծատուրյան
Էջմիածնում չգործող հյուրանոցի առաջին հարկում 29-ամյա կնոջ կախված դի է հայտնաբերվել
14:30
Միջադեպ ադրբեջանցի ըմբիշի հետ. ՀՀ-ի հավաքականն ամփոփեց Եվրոպայի առաջնությունը
Մեդվեդևը Միջազգային քրեական դատարանին սպառնացել է գերձայնային հրթիռով
Բոլորս կսպասենք և կտեսնենք, թե ԼՂ իշխանության արտաքին քաղաքական վեկտորն ինչ փոփոխություն կապրի
Մհեր Գրիգորյանը և Բելառուսի փոխվարչապետը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության շուրջ
14:05
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
14:02
ԱՄՆ վարչակազմը չի համաձայնի Ուկրաինայում զինադադարի կոչին
Լուրերի օրվա թողարկում 14:00

Պետք է վերջ տալ դրան, հայկական բանակը միայնակ բախվել է ահռելի կոալիցիայի

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն ասում է, որ Սպարապետից հետո չենք ունեցել բանակ, իսկ նրա ժամանակ բանակը Հարավային Կովկասում ամենամարտունակն էր: Ավելի՝ մեղմ ասած ապամասնագիտական բան ասելը բավականին դժվար է: Հայաստանի զինուժի ձևավորման պատմության թե զուտ բանակային, թե դրանց զուգորդող և անխուսափելի քաղաքական ասպեկտները զգալիորեն հարաբերական են: Այն, որ զինված ուժերի շուրջ ավելի շատ եղել է քարոզչություն, ավելին ներկայացվել է, քան եղել է իրականում՝ անկասկած է: Բայց, այդպես է թերևս միշտ ու բոլոր երկրներում, տարբեր պատճառներով ու մոտիվներով: Բայց ասել, թե Սպարապետից հետո չենք ունեցել բանակ, դա նշանակում է կամ ծայրաստիճան խեղաթյուրել իրականությունը հանուն ինչ որ քաղաքական կամ անձնական, խմբային կոնյուկտուրայի, կամ պարզապես ի ցույց դնել խնդրի առարկայի վերաբերյալ տարրական անտեղյակություն ու անգիտություն:

Այն, որ Ադրբեջանը եղել է անհամեմատ ավելի լավ սպառազինված և արդիական, անկասկած է: Բայց, եթե դիտարկենք մարտունակությունը, ապա հայկական զինուժն իր մարտունակությամբ չի զիջել Ադրբեջանին: Ու 44-օրյա պատերազմն էլ պարտվել է ոչ թե Ադրբեջանին, այլ Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել-Պակիստան կոալիցիային: Հայկական բանակի վրա է նետվել ահռելի մի ուժ՝ բանակի ներուժը բազմակի գերազանցող, ու այդ ուժի դեմ մեր բանակը մնացել է մենակ: Սա ամենևին պաթոս, կամ բանակի թերություններն ու խնդիրները, բացերը քողարկելու կամ արդարացնելու փորձ չէ: Հայկական բանակը կոտրվել է ռազմա-քաղաքական մեծ կոալիցիայով, որի ներուժին հավասար ուժ ունենալ չէր կարող օբյեկտիվորեն, որովհետև ոչ մի բանակ օբյեկտիվորեն չի կարող լինել իդեալական:

Այլ հարց է, եթե մենք ունենայինք իր քաղաքական որակներով ու մտածողությամբ արդիական դաշնակից, որը աշխատելով անգամ մեր հակառակորդների հետ,ունենալով նրանց հետ ընդհանուր, հասկանալի շահեր, գիտակցելով, որ հարկ եղած դեպքում քաղաքական նպատակահարմարությունը թույլ չի տալու լիարժեք կատարել դաշնակցային պարտավորությունները, դաշնակից երկրում չհեղինակազրկվելու և դաշնակցի պարտություն թույլ չտալու համար կաներ առավելագույնը՝ այդ երկրի ինքնաբավ ներուժը եղած մարտահրավերների դինամիկային համապատասխանեցնելու, համարժեք դարձնելու համար, ընդհուպ այդ հարցում պարտավորեցնելով նաև այդ երկրի էլիտային: Դրա փոխարեն, Հայաստանի դաշնակից Ռուսաստանը խրախուսել է մի էլիտայի, որը գործնականում վարել է Հայաստանի դիմադրունակության հաշվին սեփական բարեկեցությունն ապահովելու քաղաքականություն: Այդ ամենը բավականին խորքային և լուրջ թեմաներ են, որոնք ունեն համակողմանի դիտարկման կարիք, սակայն դրանով հանդերձ, անթույլատրելի է և թերևս պետք է վերջ տալ կամ քաղաքական գիտակցության անհամարժեքության, կամ մասնագիտական ոչ կոմպետենտության, կամ ինչ որ ներքին կոնյուկտուրային մղումներով հայկական բանակը խարազանելու հռետորաբանությանն ու վարքագծին: Դրանով ոչ թե բանակի համակարգային ռեֆորմացիայի դաշտն է բացվում, այլ նորանոր ու տարաբնույթ մանիպուլյացիաների, վեճերի, և հոգեբանական անկման ճանապարհ, որը անընդհատ պտույտ է դարձ ի շրջան յուր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում