«Heritage Foundation» հիմնադրամի ավագ գիտաշխատող, ՌԴ-ի և Եվրասիայի հետազոտությունների և միջազգային էներգետիկ քաղաքականության փորձագետ Արիել Քոհենը Газета.Ru-ին մեկնաբանել է «WikiLeaks» կայքի գաղտնազերծած հրապարակումների հնարավոր հետևանքները: «Այժմ Ալիևը ստիպված կլինի անհանգստանալ. նա վիրավորանք է հասցրել Մոսկվային, իսկ նրա երկիրը շրջապատված է բարդ հարևաններով», ասել է Քոհենը: «Սրանից հետո, պետության ղեկավարները, բանակցությունների ընթացքում ավելի զգույշ կլինեն, հատկապես անպատվաբեր որակումներ տալիս»,- նշել է նա: Հիշեցնենք, որ «WikiLeaks»-ի գաղտնազերծած հրապարակումներից հայտնի է դարձել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ոչ կոռեկտ հայտարարություններ է հնչեցրել Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի ղեկավարների և նրանց կողմից տարվող քաղաքականության վերաբերյալ: