Monday, 27 03 2023
Մեկ շաբաթում արձանագրվել է թունավորման 12 դեպք
Երևանցիները շուտով կնկարվեն սակուրաների կողքին, կտեղադրեն սոցցանցերում․ Բեգոյան
11:20
Դարձի՛ր Ակբա բիզնես ակումբի անդամ
Հաշմանդամություն ունեցողների տեղաշարժի մատչելիությունը պետք է ապահովենք․ Ավինյան
Ալիևը կրկին առաջարկում է Բաքվում հանդիպում անցկացնել ԼՂ ներկայացուցիչների հետ
Ամոթ է, ուղղակի ամոթ է մեզ` բոլորիս, այս հարցը պետք է 2 շաբաթվա ընթացքում լուծվի. Ավինյան
Զվարթնոց գյուղի մոտ մեքենան բախվել է վահանակին․ վարորդը զոհվել է
Ուղիղ․ «Իմ քայլը» հիմնադրամի տնօրենն ամփոփում է 2022թ․ ծրագիրը
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշումը Վերաքննիչ քրեական դատարանը թողեց անփոփոխ
Տարադրամի փոխարժեք – Մարտ 27, 2023
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 27, 2023
Իսրայելի նախագահը կոչ է արել դադարեցնել դատական բարեփոխումների օրինագիծը. սպասվում է Նեթանյահուի հայտարարությունը
Հեղուկ գազի ներմուծումը Վրաստան աճել է
Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի
Վրաստանի քաղաքացիներն արտասահմանում ծախսել են 1,8 մլրդ լարի
Իսրայելի դատական բարեփոխումները քննադատելուց հետո պաշտպանության նախարարը պաշտոնանկ է արվել
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Մի շարք հասցեներում ջուր չի լինի
Մոսկվան այս փուլում խաղաղության համաձայնագրի նոր տարբերակ չի առաջարկի. պայմանագիրը հեռու է անգամ ձևավորվելուց
Դեռ շատ անելիք ունենք մեր երկրում սպորտային բժշկության զարգացման առումով․ նախարար
Թուրքիա այցելուների թվով առաջատարը Ռուսաստանն է՝ 227․965 մարդ
Սիսիան և Անի համայնքներում ՔՊ-ն հաղթել է
Քննիչ հանձնաժողով չներկայանալու դեպքում տվյալ անձին սպառնում է քրեական պատասխանատվություն․ Մովսես Հակոբյանն ու մյուսները չեն կարող չներկայանալ
Սիսիանում «ՔՊ»-ն հավաքել է 63,5% ձայն. Սիսիանի «ՔՊ» թեկնածու
Հայաստանում իրավունք չունենք կառուցելու 1200 մեգավատտ հզորության ատոմային բլոկ․ կդառնանք երկրորդ Չեռնոբիլ
Ընտրողների վստահությունը պարտավորեցնող է և սիրելի․ վարչապետ
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևանի և վեց մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն. ՀԷՑ
Հայ-ամերիկյան հարաբերության համեստն հմայքն ու անհամեստ պաթոսը

704 420 վճարվող աշխատատեղ. շինարարության ոլորտում դեռ մնում են չգրանցված աշխատողներ  

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը

 Պարոն Մակարյան, վարչապետը հայտարարել է, որ կրկին բացարձակ ռեկորդ ունենք, 2022-ի դեկտեմբերին Հայաստանում 704 420 վճարվող աշխատատեղ է գրանցվել: Ձեր կարծիքով, մենք այստեղ ունե՞նք ոգևորվելու առիթ, թե սա պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերզմով, երբ շատ ռուսական ընկերություններ տեղափոխվեցին Հայաստան:

Այստեղ երեք գործոնի մասին կարելի է խոսել միաժամանակ: Առաջին գործոնը տնտեսական ակտիվության որոշակի աճն է, որն իսկապես առաջացրել է նոր աշխատատեղեր: Երկրորդ գործոնն այն է, որ չգրանցված աշխատատեղերը գրանցվել են, որովհետև բիզնեսը նախընտրում է թափանցիկ աշխատել, քանի որ իրենց աշխատանքին էլ չեն միջամտում, չեն խանգարում, փայ չեն մտնում: Նաև նվազող եկամտահարկի ռեժիմի պայմաններում ընկերությունները նախընտրում են թափանցիկ աշխատել:

Եվ երրորդ գործոնը, բնականաբար, ռուսական տարբեր ընկերությունների գրանցումն է, որը աշխատատեղերի առումով շատ մեծ ներդրում չունի, որովհետև իրենք ավելի շատ գրանցվում և աշխատում են որպես անհատ ձեռնարկատերեր, կամ իրենց մոտ աշխատող չեն վերցնում և իրենք են լինում իրենց ընկերության աշխատանք կատարողը: Նաև տուրիզմի և ծառայությունների ոլորտի զարգացման արդյունքում նոր աշխատատեղեր են ստեղծվել: Այս երեք գործոնների մեջ ամենամեծ ազդեցությունն ունի աշխատատեղերի լեգալացումը, ստվերից դուրս գալը, երկրորդը՝ նոր աշխատատեղերի ստեղծումը՝ ներդրումների և տնտեսական աճի արդյունքում: Եվ երրորդ տեղում նոր կարելի է դիտարկել օտարերկրյա ներդրումների և Ռուսաստանի քաղաքացիների գալու գործոնը:

Ուզում եք ասել, որ նախկին խաղի կանոններն այլևս չեն գործո՞ւմ, երբ գործատուն չի գրանցում աշխատողներին՝ խուսափելով հարկերից:

Հիմա, ընդհակառակը, շատերը բոլոր աշխատողներին գրանցում են, շատ ոլորտներում թափանցիկ աշխատում են, բայց, իհարկե, կան ոլորտներ, օրինակ՝ շինարարության ոլորտը, որտեղ էլի մնում են չգրանցված աշխատողներ: Դրա պատճառը նաև այն է, որ շատերը հարկադիր կատարման պարտավորություններ ունեն և իրենք չեն ցանկանում, որ իրենց գրանցեն: Այսինքն՝ քաղաքացին ինքը չի ուզում, որ իրեն ձևակերպեն, քանի որ հասկանում է, որ իր աշխատավարձը Հարկադիր կատարման ծառայությունը կգանձի իր պարտավորությունների դիմաց:

Այս առումով համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը կարո՞ղ է օգտակար լինել:

Որոշակիորեն դերակատարություն ունի, անշուշտ: Դա մի քանի նշանակություն ունի. այն հավասար մրցակցային պայմաններ կարող է ստեղծել, քանի որ տարբեր ճանապարհներով ստացված եկամուտները կսկսեն հայտարարագրվել: Այստեղ նաև այն խնդիր կա, որ կան մարդիկ, որոնք իրենց ունեցած միջոցները չեն դրել բանկում, ու հիմա դրանք պետք է հայտարարագրեն, իսկ չհայտարարագրելու դեպքում եթե վաղը այդ գումարն ինչ-որ տեղ ծախսեն, կարող է հարց առաջանալ, թե որն է այդ փողի աղբյուրը: Հայտարարագրելում դրական կողմն այն է, որ կարող են կոռուպցիոն ռիսկեր նվազել: Այստեղ կա նաև որոշակի երևույթների կամ օլիգարխիայի դեմ պայքարի նշանակություն:

Հիմ նրանք ստիպված են լինելու ինչ-որ կերպ իրենց ունեցածը ձևակերպել: Առաջ ասում էին՝ ժառանգություն ենք ստացել պապիկից կամ տատիկից, հիմա դա որոշակի չափով դժվարանալու է: Բայց մեր տնտեսությունը պետք է հարմարվի այդ նոր միջավայրին: Մեր բանկերը կիրառելով այդ զգուշավորուությունը նաև սանկցիաների հետ կապված, անընդհատ փողի ծագհման թղթերն ուզում են, բայց այդ թղթերը երբեմն ուղղկաի խանգարում են, առաջացնում են խոչընդոտներ: Այսինքն դեռ շատ-շատ մարդիկ դեռևս ունեն գումարներ, որոնք չեն ձևակերպված, բանկերում դրված չեն, և դրանց համար ապացույցներ բերելը կարող է հեշտ չլինել: Խոսքը ոչ թե նախկին պաշտոնյաների կամ օլիգարխների մասին է, այլ սովորական քաղաքացիների, որոնց դեպքում ևս կարող է այդ խնդիրն առաջանալ:

ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը: Որոշակի փոփոխություն կա՞ այս տարի նախորդ տարվա համեմատ:

Տնտեսության կառուցվածքի լավագույն ցուցանիշը հենց խոշոր հարկատուների ցանկի փոփոխությունն է, որովհետև այդ ցանկում կան հեգեմոն ընկերություններ ու եթե տեսնում ենք, որ միշտ նույն ընկերություններն են առաջատար տեղերում կամ միշտ նույն ոլորտներն են, դա ցույց է տալիս տնտեսության կառուցվածքի դանդաղ փոփոխվելը, իսկ փոփոխվելու դեպքում էլ դեռ չեն հասունացել այնպիսի ընկերություններ, որոնք կկարողանան առաջատար դիրքեր գրավել: Այստեղ նաև տնտեսության դիվերսիֆիկացիայի խնդիրն է, որ անընդհատ նույն ոլորտներն են առաջատար դիրքերում:

Այսինքն միշտ հանքարդյունաբերությունն է, ծխախոտը, գազը և այլն, և այս ընկերությունների 1-2 տեղով հետու առաջ անցնելը էական փոփոխություն չի: Տեոսեք, մեր երկրում շատ մեծ շինարարական ծավալներ եղան, բայց հարկատուների ցանկի առաջատար դիրքերում դեռ ոչ մի շինարարական ընկերություն չկա: Այստեղ խոշոր ներդրումները կարող են իրավիճակը փոխել և բալանսավորել, նոր խաղացողներ մտնեն դաշտ: Համենայնդեպս, նույն գազի ոլորտը, հանքարդյունաբերությունը ապացուցում են, որ իրենց շահութաբերությունը շարունակում է մնալ բարձր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում