Thursday, 28 03 2024
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն

Վրաց-ռուսական սահման տանող մայրուղու վրա ամենաերկար թունելի շինարարությունն ակտիվորեն շարունակվում է

Վրաց-ռուսական սահման տանող մայրուղու վրա Քվեշեթի-Կոբի թունելի շինարարությունն ակտիվորեն շարունակվում է. արդեն 5 կմ փորված է, ասվում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ։

Այդ մասին տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից: Քվեշեթի-Կոբի հատվածը Կոբի-Գուդաուրի հատվածի շրջանցիկ ճանապարհն է, որտեղ ձմռանը հաճախ ձնահյուսերի վտանգ է առաջանում, ինչի պատճառով ճանապարհը փակվում է։ Վրաստանը Ռուսաստանին կապող Ռազմավիրական մայրուղու վրա թունելի կառուցումը թույլ կտա նաև հայ բեռնափոխադրողներին այլևս օրերով կանգնած չմնալ «Վերին Լարս» անցակետ հասնելու ճանապարհին։

«9 կմ-անոց թունելի հորատման ուղղությամբ 5 կմ խորության վրա տարվում են աշխատանքներ, որոնք իրականացվում են հատուկ Քվեշեթի-Կոբի նախագծի համար պատրաստված թունելահորատանցիչ մեքենայով (TBM): 3 կմ 820 մ-ով փորվել է տարհանման թունելը», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ընդհանուր առմամբ, նախագծի շրջանակներում կառուցվում է 23 կիլոմետր երկարությամբ երկշերտ ասֆալտբետոնե ճանապարհ, և 5 կամուրջ, 1 կամուրջ վերանորոգման փուլում Է։ Բացի այդ, նախատեսվում է 5 թունելների կառուցում, այդ թվում՝ 9 կմ երկարությամբ և 15 մ տրամագծով Վրաստանի ամենամեծ թունելի կառուցումը Խաչի լեռնանցքի տակ: Դա կլինի Եվրոպայի ամենաերկար թունելներից և ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը:

Նոր ճանապարհի շնորհիվ Խադայի կիրճի շուրջ 10 գյուղերի բնակիչները ձմռանը կապ կպահպանեն արտաքին աշխարհի հետ։ Ճանապարհն այլևս չի փակվի, և գյուղի բնակիչներին հասանելի կլինեն բոլոր անհրաժեշտ ծառայությունները։ Ձմռանը տարանցիկ երթևեկությունն այլևս չի սահմանափակվի, կավելանա բեռնաշրջանառությունը, կկառուցվի դեպի Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայր և զբոսաշրջային կենտրոն տանող 5 կմ-անոց մերձատար ճանապարհը, ինչը տեղաշարժը կդարձնի հարմարավետ և անվտանգ, և դա կբարձրացնի տարածաշրջանի զբոսաշրջային ներուժը: Լրատվամիջոցը նշում է, որ նոր ճանապարհին կպահպանվեն երթևեկության անվտանգության բոլոր անհրաժեշտ նորմերը, կկրճատվի ճանապարհին գտնվելու ժամանակը։

Եթե ​​այժմ Քվեշեթիից մինչև Կոբի ճանապարհը տևում է շուրջ մեկ ժամ (ձմռանն ավելի շատ) և ձնահյուսի վտանգի պատճառով երթևեկությունը հաճախ արգելվում է, ապա նախագծի ավարտից հետո ճանապարհին գտնվելու ժամանակը կկազմի ընդամենը 15 րոպե։ Բացի այդ, Թբիլիսի-Գուդաուրի ուղղությամբ ճանապարհը 2-ի փոխարեն կկազմի 1,5 ժամ։ Թբիլիսի-Ստեփանծմինդա ուղղությամբ երթևեկությունը կտևի 1 ժամ 45 րոպե՝ 2,5 ժամի փոխարեն։ Շինարարությունն իրականացվում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների վարչության կողմից՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Ասիական զարգացման բանկի ֆինանսական աջակցությամբ։ Նախագծի ավարտը պլանավորվում Է մինչև 2024 թվականը։ Նախագծի արժեքը 1,2 միլիարդ լարի է (ավելի քան 445 մլն ԱՄՆ դոլար)։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում