Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Եվրամիությունն առանձնապես հետաքրքրված է Աֆրիկայի հազվագյուտ հողային ռեսուրսներով. Բորել

Եվրամիությունը Ռուսաստանի հետ հակամարտության համատեքստում մտադիր է նոր հարաբերություններ զարգացնել Հարավաֆրիկյան Հանրապետության և աֆրիկյան երկրների հետ։ Պրետորիայում ԵՄ-Հարավային Աֆրիկա նախարարական երկխոսության պլանային 15-րդ նիստին ելույթ ունենալով՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ասել է, որ Բրյուսելի համար առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում հազվագյուտ հողային պաշարները, որոնք անհրաժեշտ են Եվրոպայում «կանաչ» ծրագիրն առաջ մղելու համար:

Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից: «Որպես ռազմավարական գործընկերներ՝ մեզ մոտ կան ոլորտներ, որտեղ մենք աշխատում ենք միասին և կարող ենք ավելին անել միասին: (ԵՄ-ն) ակտիվորեն շահագրգռված է շարժվել առաջ, մասնավորապես` կայուն զարգացման համար անհրաժեշտ բնական պաշարների մատակարարումների շղթաների զարգացման գործընկերության ոլորտում (խմբ.՝ Բրյուսելում այդպես են անվանում հազվագյուտ հողային ռեսուրսները, որոնք խիստ անհրաժեշտ են Եվրոպայում այլընտրանքային էներգիայի զարգացման համար), ինչպես նաև վերականգնվող ջրածնի արտադրության բնագավառում:

Այս թեմաները կքննարկվեն նախարարների ընթացիկ հանդիպմանը», – հայտարարել է Բորելը։ Նա նաև կոչ է արել Հարավային Աֆրիկային՝ «միավորել ջանքերը՝ պահպանելու գոյություն ունեցող աշխարհակարգը»։ Նրա խոսքով, ուկրաինական հակամարտությունը պետք է դառնա «զարթուցիչի զանգ, որը կստիպի միանման մտածողությամբ բոլոր երկրներին հաղթահարել առկա տարաձայնությունները»: Նա խոստացել է, որ ԵՄ-ն այս պայմաններում «կստեղծի նոր դաշինքներ», այդ թվում՝ Աֆրիկայի երկրների հետ։ Բորելն ընդգծել Է «կանաչ» ծրագրի մշակման և ուսանողական փոխանակումների ընդլայնման առանձնահատուկ կարևորությունը՝ ԵՄ-ի և Հարավաֆրիկյան Հանրապետության հարաբերություններում «ընդհանուր արժեքների» զարգացման համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում