Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ԱՄՆ-ը չի բացառում Ուկրաինային F-16 կործանիչների մատակարարումը

ԱՄՆ-ը չի բացառում «Ուկրաինային սպառազինությունների որևէ կոնկրետ համակարգերի մատակարարումները», հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի՝ անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ջոն Ֆայները՝ պատասխանելով MSNBC հեռուստաալիքի այն հարցին` արդյոք Վաշինգտոնը դիտարկում է Կիևին կործանիչներ մատակարարելու հարցը:

Այս մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։ Ֆայներն ընդգծել Է, որ Ուկրաինային օգնությունը կցուցաբերվի՝ այդ երկրի պահանջներին համապատասխան։ «Մենք շատ հանգամանորեն դա կքննարկենք», – հավելել Է Բայդենի խորհրդականը՝ մեկնաբանելով Կիևին մարտական ինքնաթիռներ փոխանցելու ուկրաինական կողմի կոչերը։

Ուկրաինա ամերիկյան կործանիչներ ուղարկելը հնարավոր են համարել նաև ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունում: «Մենք, անշուշտ, ոչինչ չենք պատրաստվում հանել օրակարգից», – հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Սաբրինա Սինգհը հունվարի 26-ին կայացած ճեպազրույցում՝ պատասխանելով Ուկրաինային F-16 կործանիչների հնարավոր փոխանցման վերաբերյալ հարցին։

Միևնույն ժամանակ Սինգհն ընդգծել Է, որ F-16-ը սպառազինությունների բարդ համակարգ Է, որը պահանջում Է երկարատև ուսուցում: «Մենք տալիս ենք ՀՕՊ համակարգեր, ուկրաինացիներին սովորեցնում ենք Patriot (խմբ.՝ զենիթահրթիռային համալիրների) հետ աշխատել։ Մենք տեսել ենք, թե նրանք ինչ անհավանական ձևով են օգտագործել մի շարք օդային հնարավորություններ, որոնք տրամադրում ենք ոչ միայն մենք, այլև ուրիշ երկրներ։ Ինչ վերաբերում է հետագա քայլերին, ապա ես չեմ պատրաստվում առաջ ընկնել օգնության որևէ փաթեթից, որի մասին դեռ չի հայտարարվել, կամ նախագահի ու պաշտպանության նախարարի որոշումներից»,- հավելել Է Սաբրինա Սինգհը:

Ավելի վաղ Ուկրաինայի փոխարտգործնախարար, Գերմանիայում նախկին դեսպան Անդրեյ Մելնիկը հայտարարել էր, որ տանկերից բացի՝ Կիևին անհրաժեշտ կլինեն կործանիչներ, ռազմանավեր և սուզանավեր՝ ռուսական ուժերին հետ մղելու համար։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրեսե-ը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Արևմուտքից ինքնաթիռներ և հրթիռներ է խնդրել: Politico հրատարակության տվյալներով՝ Ուկրաինա գերմանական և ամերիկյան տանկեր ուղարկելու որոշումից հետո ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են Կիևին մարտական ​​ինքնաթիռներ մատակարարելու հնարավորությունը՝ չնայած հետագա էսկալացիայի մտավախություններին։

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել Ուկրաինային կործանիչներ մատակարարելու հարցում, եթե համատեղ նման որոշում ընդունեն ՆԱՏՕ-ի երկրները։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բացառել է Ուկրաինային կործանիչ ինքնաթիռներ մատակարարելու հարցը՝ նշելով, որ հարկավոր է խուսափել հետագա ռազմական էսկալացիայից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում