Friday, 29 03 2024
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով

1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին տասնյակը գլխավորում են  կոռումպացված կազմակերպությունները

Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2022-ի 1000 խոշոր հարկատուների ցանկը, ըստ որի՝ Հայաստանի ամենամեծ հարկատուն շարունակում է մնալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը վճարել է մոտ 144 միլիարդ դրամ հարկ: Երկրորդ ամենամեծ հարկատուն «Գազպրոմ Արմենիա»-ն է, տարեկան վճարած 52,2 միլիարդ դրամ հարկերով։ Երրորդ տեղում ծխախոտի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող «Գրանդ տոբակո»-ն է՝ 45 միլիարդ դրամի չափով վճարած հարկերով։ Չորրորդ տեղում «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունն է, 5–րդում՝ Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը, ապա հաջորդում են «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն, «Մոբայլ սենթր արթ» ՍՊԸ-ն,  «Ջեյ թի այ Արմենիա»–ն, «Սի փի էս էներջի գրուպ»-ը, «ՄՏՍ Հայաստանը»։

tvyal.com կազմակերպության ղեկավար, ՀՊՏՀ դոցենտ տնտեսագետ Աղասի Թավադյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով խոշոր հարկատուների ցուցակին, նշեց, որ նույնությամբ չի պահպանվել հազար խոշոր հարկատուների ցուցակը, ցուցակում զգալի փոփոխություններ կան, առաջին հերթին՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայի կոմբինատը և Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը առաջին տասը հորիզոնականում են՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ոչ թե հարկերն են շատացել, այլ մուտքերն են շատացել։

«Այս տարի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վճարել է 134 մլրդ հարկ, նախորդ տարի՝ 49, այսինքն՝ չորս անգամ ավելացել են հարկերը, պետբյուջեի հարկային եկամուտները մեծ փոփոխություններ չեն կրել երկու տարվա մեջ։ Հիմնական հարկային մուտքերը մեծ փոփոխության չեն ենթարկվել։ Փոխվել են տուրքերը, որոնք նախորդ տարվա մեջ եղել են 27 մլրդ դոլարի սահմաններում, իսկ այս տարի՝ 98 միլիարդ»,-ասաց տնտեսագետը։

Թավադյանը նկատեց, որ Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը նախորդ տարի առաջին տասյակում չի եղել, սակայն  2022-ին վճարել է ահռելի քանակությամբ տուրքեր, ինչի շնորհիվ բարձրացել է առաջին տասնյակ։

«Սա պայմանավորված է նրանով, որ կառավարությունը որոշել է պատժել չմշակված հանքաքարերի արտահանումը և խթանել հանքաքարի վերամշակումը, և սրանք  հանքաքարից առաջացած տուրքերն են, որոնք ընդհանուր բոլոր հարկային եկամուտների 6 տոկոսն են կազմել, այսինքն՝ 2022-ի բոլոր հարկային մուտքերի վեց տոկոսը կազմել է այս տուրքը»,-հավելեց նա։

Հաջորդ փոփոխությունը, ըստ մասնագետի հետևյալն է․ 2021-ի խոշոր հարկատուների առաջին տասնյակում բացակայում է Սոթքի Գեոպրոմայնինգ ընկերությունը․ այս տարի ընկերությունն ընդհանրապես հարկ չի վճարել հասկանալի պատճառներով։

Ընդհանուր առմմամբ՝ բոլոր հարկերը աճել են21,4 տոկոսով 2022-ին, ընդհանուր հարկերի մեջ մեծ տեղ ունի ավելացրած արժեքի հարկը, եկամտային հարկը։

Տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ցուցակի առաջին տասնյակը մշտապես գլխավորում են ինչպես բնական մենաշնորհի ծառայություններ մատուցող կազմակերպություններ՝ գազ, էլէներգիա, այնպես էլ կոռումպացված կազմակերպությունները, որտեղ մենաշնորհը կարևորագույն տեղ ունի։ Սա, նրա խոսքով, օլիգարխիկ համակարգին բնորոշ մենաշնորհ է, որի վառ օրինակը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։

«Մինչև այսօր իշխանությունները չկարողացան բացահայտել և վեր հանել այդ կոմբինատի սեփականաշնորհման ստվերային կողմերը, իրական սեփականատերերին, որոնք համակարգված կոռուպցիայի պայմաններում պարզապես հարկերը թաքցրել են և չեն մուծել պետական բյուջե։ Անգամ պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, որ այդ կոմբինատի կողմից վճարված հարկերի զգալի ծավալի ավելացումը հետևանք է ստվերային շրջանառության բացահայտման։ Արդյոք այս հեղափոխական իշխանությունը հաշվարկ կատարե՞լ է, թե 30 տարիների ընթացքում այդ կոմբինատի անհայտ շահառուների կամ սեփականատերերի գրպանը որքան չվճարված ապօրինի հարկեր են լցվել, եթե միայն մեկ տարվա կտրվածքով դա գնահատվում է 80 միլիարդ»,-ասաց տնտեսագետը։

Մյուս կողմից, նրա դիտարկմամբ, հարկերի հավաքման այս մեծ ծավալը հետևանք է ոչ այնքան հարկային վարչարարության, այլ երկնիշ գնաճային երևույթի, ինչն էլ թույլ տվել այդքան շատ հարկեր հավաքել։

«Դա հետևանք է նաև այն բանի, որ երկրում նախորդ տարվա համեմատությամբ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում, ըստ տարբեր գնահատականների, 6-10․000 նոր ընկերություններ են Ռուսաստանից տեղափոխվել Հայաստան կամ ստեղծվել են նոր ընկերություններ, և այդ արդյունքը ոչ թե կառավարության  ձեռքբերումն է, այլ աշխարհաքաղաքական իրավիճակի։ Եվ վերջապես, հարկային մուտքերը շատ ավելին կլինեն հատկապես եկամտահարկի, գույքահարկի խողովակներով, եթե երկրում իրականացվեր ոչ խտրական հավասարաչափ պրոգրեսիվ հարկահանություն։ Ըստ մեր գնահատականների՝ ամեն տարի եկամտահարկի համամասնական ռեժիմին անցնելու պարագայում երկրի պետական բյուջե չի մուտքաագրվել 30-40 միլիարդ դրամ։ Հիպոթեքի տոկոսների մարման համար եկամտահարկի վերադարձի իրավակարգավորման արդյունքում ևս պետական բյուջե չի մտել 30-40 միլիարդ դրամ, իսկ գույքահարկի ոչ պատշաճ ու հավասարաչափ պրոգրեսիվ սանդղակի արդյունքում պետական բյուջե չեն մուտքագրվել 60-80 միլիարդ դրամ գույքահարկի տեսքով։ Արդյունքում հենց այդ գումարների չափով ապօրինաբար հարստացել են հարկային քաղաքականության այդ շահառուները։ Այն է՝ բարձր եկամուտներ ստացող անձինք, հանրային ծառայողների բարձր էշելոնի անձնինք և նախկինում և ներկայում ապօրինի հարստացած և գույքի տեր դարձած անձինք»։

Ըստ նրա՝ համակարգային կոռուպցիան երկրում ոչ թե չի վերացել, այն այլակերպվել է՝ դառնալով անձնապես և կոլետիվ նվիրված անձանց համար օրենքով սահմանված խտրական արտոնությունների տրամադրում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում